Այսօր՝ ապրիլի 15-ին, Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցն առնչվում էր հակաճգնաժամային միջոցառումներից երկուսին և դրանց արդյունավետությանը. «Շատ նորաստեղծ ընկերություններ դուրս են մնացել աջակցությունից»:
Նրա խոսքով` 33 հազարից ավելի սուբյեկտներից հասանելիություն ունեն միայն 6000-ը:
«Եթե ՀԴՄ չունես, ուրեմն չես օգտվում աջակցությունից. սա, իմ կարծիքով, ճիշտ մեսիջ չէ, բոլորը մեր քաղաքացիներն են: Պատժամիջոցային մոտեցումը, կարծում եմ, պետք է վերանայել»,- նշեց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































