Թուրքիան կորոնավիրուսի տարածումը զսպելու համար քաղաքացիներին արգելել է հանգստյան օրերին տնից դուրս գալ, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նախագահ Էրդողանին:
«Հանգստյան օրերին հայտարարված պարետային ժամը այս շաբաթ էլ է հայտարարվելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ հետագայում էլ»,- հայտարարել է Էրդողանը:
Ապրիլի 10-ին իշխանությունները շաբաթ եւ կիրակի օրերին արգելել էին տնից դուրս գալը: Այդ պատճառով խանութներում հերթեր էին գոյացել, ինչը քննադատության արժանացավ ընդդիմության կողմից:









































