Էկվադորի ղեկավարության և պաշտոնատար այլ անձանց աշխատավարձը կկրճատվի:
«ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Էկվադորի նախագահ Լենին Մորենոն:
«Ես որոշել եմ 50 տոկոսով կրճատել նախագահի, փոխնախագահի, նախարարների և փոխնախարարների ամսական աշխատավարձները: Դա կանեն նաև մյուս բոլոր պաշտոնյաները և խորհրդարանականները»,-գրել է նա «Թվիթեր»-ում:
Էկվադորում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 7 հազար 466 դեպք, մահացել է 333 մարդ:
Նոր կորոնավիրուսի առաջացրած հիվանդության բռնկումը 2019-ի վերջին գրանցվել է Կենտրոնական Չինաստանում, այնուհետև տարածվել 200-ից ավելի երկրում և մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել համավարակ (պանդեմիա)։








































