Wednesday, 24 06 2026
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի

Մի դրվագ Քոչարյանի «հումանիզմից»․ հատուցման ժամը

«Այն, ինչին ականատես է լինում հանրությունը՝ կապված նախագահ Քոչարյանի դատավարության ընթացքի հետ, դժվար է բարեվարքության սահմաններում օգտագործվող բառերով բնութագրել: Պետք է առնվազն մտոք կույր, այսինքն՝ դաուն, լինել, որպեսզի ընդունելի համարել այս պայմաններում դատավորի քթի վիրահատության անխուսափելի անհրաժեշտությունը», – ֆեյսբուքայն իր էջում գրել է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության «պատվիրատու» համարելով Նիկոլ Փաշինյանին։

Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունները հորդորում են պետությունների ղեկավարներին համավարակի պայմաններում հնարավորինս սահմանափակել կալանքի տակ գտնվող անձանց քանակը և հատկապես այն անձանց, որոնք գտնվում են, տարիքային առումով, ռիսկային խմբում:

Իհարկե, Քոչարյանի գործընթացի հետ կապված պատկան մարմինները պետք է հանդես գան մի քանի պարզաբանումներով՝ երկրորդ նախագահի պաշտպանական թիմի ու աջակիցների ագրեսիվ շահարկումները կանխելու նպատակով։

ԲԴԽ-ն իրապես պետք է անդրադառնա դատավոր Աննա Դանիբեկյանի վարքագծին, որովհետև «պլաստիկ վիրահատության» վարկածը կարող է ստվերել դատարանի հեղինակությունը։ Մյուս կողմից՝ անհասկանալի է, թե ինչու է դատական գործընթացի ակամա վիժեցումը հունից հանում երկրորդ նախագահի պաշտպանական թիմին, երբ վերջինիս անցած ամիսներին հենց ինքն է հետևողականորեն խոչընդոտել դատավարության բովանդակային մասին մեկնարկին։

Կորոնավիրուսի հետ կապված Հայաստանի դատախազությունը վերնայել է իր քրեադատավարական քաղաքականությունը ու այս համատեքստում թերևս անհրաժեշտություն կա, որպեսզի պատկան այս մարմինը պարզաբանի, թե նոր մոտեցումներն ինչքանով են կիրառելի, կամ՝ ոչ, Ռոբերտ Քոչարյանի պարագայում։

Եվ վերջապես՝ քրեակատարողական ծառայությունը պետք է հերքի կամ հաստատի Քոչարյանի պաշտպանական թիմի այն պնդումները, թե իրենց պաշտպանյալի կյանքը մեկուսարանում վտանգված է՝ կորոնավիրուսային համաճարակի հետևանքով։

Սակայն՝ սրանով հանդերձ, զզվելի է, երբ հումանիզմից խոսում են Քոչարյանի պաշտպաններն ու աջակիցները, հատկապես՝ այս օրերին, երբ լրանում է երկրորդ նախագահի «հումանիզմի» դրվագներից մեկի 16-րդ տարելիցը։

2003թ-ի նախագահական ընտրություններում Քոչարյանի օգտին կատարված կեղծիքներն այնքան ակնհայտ ու համակարգային էին, որ ՍԴ-ն՝ թեև «վավերացրեց» նրա «հաղթանակը», սակայն աննախադեպ որոշում կայացրեց՝ մեկ տարի հետո Վստահության հանրաքվե անցկացնելու մասին։ Քոչարյանի իշխանությունը, բնականաբար, հրաժարվեց կատարել Բարձր դատարանի որոշումը, ինչի հետևանքով Հայաստանում 2004-ի ապրիլին տեղի ունեցան զանգվածային հուզումներ, որոնք 16 տարի առաջ այս օրը, Բաղրամյան փողոցում, ճնշվեցին ոստիկանության կիրառած բիրտ ուժի գործադրմամբ։ Ընդդիմադիր երեք կուսակցությունների գրասենյակներ դարձան ոստիկանական ասպատակությունների թիրախներ, ընդդիմության տասնյակ գործիչներ շինծու մեղադրանքներով հայտնվեցին ճաղերի հետևում։

Ու այս ամենի պատվիրատուն Ռոբերտ Քոչարյանն էր, որի պաշտպաններն ու աջակիցներն այսօր ճամարտակում են «հումանիստական» թեմաներով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում