Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Տնտեսական դեֆո՞լտ, թե՞ պետական պարտքի ավելացում․ ինչի առաջ է կանգնելու Հայաստանը

Fitch վարկանշային միջազգային գործակալությունը վերանայել է Հայաստանի կառավարության արտարժույթով, ինչպես նաև ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն վարկանիշները՝ դրանք պահպանելով «BB-» մակարդակի վրա, «դրականը» փոխարինելով «բացասական» հեռանկարով։

Գործակալության հայտարարության մեջ  նշվում է, որ կորոնավիրուսը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության վրա՝ հաշվի առնելով վերջինիս կախվածությունը ներմուծումից, Ռուսաստանի տնտեսությունից (մասնավոր փոխանցումների, առևտրի  ու ներդրումների առումներով) և զբոսաշրջությունից։

Fitch-ի կանխատեսման համաձայն՝ Հայաստանը բախվելու է պետական պարտքի աճի՝ չնայած մակրոտնտեսական քաղաքականությանը և շարունակական բարեփոխումների։

Գործակալությունում կարծում են, որ Հայաստանի ՀՆԱ-ի աճը նվազելու է 2019թ-ի 7.6%-ից  մինչև 0.5%` կորոնավիրուսով պայմանավորված։ Fitch-ը կանխատեսում է, որ ՀՆԱ-ի աճը մասամբ կվերականգնվի 2021թ-ին՝ մինչև 5.5%։  Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանում իրավիճակը կախված կլինի աշխարհում համավարակի ընթացքից, եթե վարակի երկրորդ ալիք բռնկվի, տնտեսական և ֆիսկալ կանխատեսումները կարող են էականորեն փոխվել։

Գործակալության կանխատեսումների համաձայն`  ընդհանուր պետական պարտքը 2020թ-ին 53.6%-ից կաճի մինչև 59.2%, իսկ 2021թ-ին կիջնի 56 %:

ՀՊՏՀ «Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոն»-ի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ընդհանուր առմամբ համաձայն է Fitch-ի այս կանխատեսումների հետ, սակայն նա իր հերթին կարծում է, որ այս վատ սցենարը կարող է առաջիկա հնարավոր զարգացումների տարբերակներից միայն մեկը լինել՝ կախված նրանից, թե ինչքան երկար կարող է տևել կորոնավիրուսի ազդեցությունը և դրանից հետո որքան շուտ հնարավոր կլինի վերադարձնել Հայաստանի  տնտեսությունն իր բնականոն կենսառիթմին։

«Բացի սրանից, շատ կարևոր է նաև, թե ինչպիսին կլինեն զարգացումները մեր հարակից շուկաներում, մասնավորապես ՌԴ-ում և ԵՄ-ում, իսկ այդ տարածաշրջանի երկրներում իրավիճակը շատ ավելի վատ է, որի բոլոր հետևանքները սպասվում են առաջիկա ամիսներին։ Ընդհանուր պատկերը կարելի է ասել, որ կոլապսային է, որովհետև ԵՄ-ի շուկաները, ըստ էության, կանգ են առել, բորսաները փլուզվել են, իսկ Ռուսաստանում թեև դեռևս այդքան մեծ չեն  համավարակի ազդեցությունները, բայց, այդուհանդերձ, Ռուսաստանի համար նույնպես կանխատեսումները  մռայլ են, սրան կգումարեի նաև Իրանի տնտեսության  տխուր վիճակը և այս  ամբողջ համապատկերում, բնականաբար, մեր տնտեսության վիճակը լավատեսական տրամադրություններ չի առաջացնում կամ դրական կանխատեսումներ անելու հիմքեր չի տալիս»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց տնտեսագետն ու միևնույն ժամանակ հավելեց նաև․

«Ինչ վերաբերում է պետական պարտքի  աճին, ապա, իհարկե, դա նույնպես հնարավոր տարբերակ է, սակայն այստեղ ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե որտեղից և ինչ ծավալներով վերցնել այդ պարտքը։ Այսօրվա դրությամբ՝  հստակ գնահատել, թե անկումը որքան կլինի և դրանով պայմանավորված ինչպիսի ճեղքեր կառաջանան, պետական բյուջեում ինչպիսի դեֆիցիտ կլինի՝ դեռևս վաղ է, բայց մի բան պարզ է, որ այն կանխատեսումները, որոնք անում են Fitch-ը, Moody’s-ը և միջազգային նմանատիպ այլ վարկանշային կազմակերպություններ՝ դրանք առաջին հերթին վերաբերում են Հայաստանի արտաքին,  արտարժութային պարտատոմսերին, իսկ այստեղ գաղտնիք չէ, որ  վիճակը լավ չէ, որովհետև դրանց եկամտաբերությունը բարձրացել է մոտ 2,5-ից  մինչև շուրջ 3 անգամ, այսինքն դրանց գրավչությունն ընկել է և սա լավ բան չի հուշում։ Հետևաբար, Fitch-ի այս կանխատեսումը չընդունել կամ ի գիտության  չառնել՝ չի կարելի»։

Տնտեսագետը  նկատում է՝ թեև Հայաստանի պետական պարտքը ներկա դրությամբ  առանց այն էլ բավականին խոշոր է, սակայն դրա  ավելացումը չի կարող ավելի վատ տարբերակ լինել, քան տնտեսական դեֆոլտը, ուստի  ըստ նրա՝ ինչ-որ ձևով պետք է կարողանալ պահել տնտեսական համակարգի  կենսագործունեությունը, ապահովել առաջնահերթ ծախսերի բյուջետային ֆինանսավորումը, ինչպես նաև պահել ֆինանսական համակարգի կայունությունը։

«Իսկ այս ամենն անելու համար՝ եթե անհրաժեշտություն լինի ավելացնել պետական պարտքը, ապա, բնականաբար, պետք է դիմել նաև այդ քայլին և դա աշխարհի վերջը չէ, որովհետև երկրներ կան, որոնց պետական պարտքի ու ՀՆԱ-ի հարաբերակցությունն անգամ 200-300 %-ի հասնում և այդ երկրներն ոչ միայն ապրում են, այլ նաև զարգանում, իսկ մեր պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը 53-54%-ի միջակայքում է, այսինքն՝ ուզում եմ ասել, որ պետք է փորձենք ամեն ձև դիմակայել  ստեղծված այս ոչ ցանկալի և  բարդ իրավիճակում, ոչ թե նստենք ու մտածենք, թե ինչ վարկանիշ կտան մեզ «ռեյտինգ շնորհող» միջազգային կազմակերպությունները, որովհետև դրանք, ի վերջո, մասնավոր ընկերություններ են և ամեն մեկն էլ իր խաղն է խաղում ու չպետք է այդքան շատ ընկնենք դրանց հետևից։ Կրկնում եմ՝  կարևոր խնդիրը մեր ֆինանսական ու տնտեսական համակարգի մակրոտնտեսական հավասարակշռությունը, կառավարելիությունը և կենսունակությունն ապահովելն է»,-շեշտեց Ատոմ Մարգարյանը։

Ինչ վերաբերում է Fitch-ի այն կանխատեսմանը, որ պետական պարտքը 2020թ-ին 53․6%-ից կաճի մինչև 59․2%, իսկ 2021թ-ին կիջնի 56 %, ապա Մարգարյանի կարծիքով՝ սա ամենածայրահեղ հոռետեսական սցենարն է։

«Այո´, գուցե և հնարավոր լինի նման սցենար, եթե մեր տնտեսական աճը այս տարվա արդյունքներով իջնի զրոյական ու  այդպես շարունակվի նաև մյուս տարի, որը ես քիչ հավանական եմ համարում, սակայն պետք է ճիշտ կառավարում իրականացնել, որի համար պետք է հետճգնաժամային ռազմավարություն և կոմպետենտ կադրեր, որպեսզի կարողանան եղած ռեսուրսները նպատակային և արդյունավետ տնօրինել ու հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալ  այս ամենից, քիչ ծախսերով առավելագույն արդյունքներ ստանալ։

Ընդհանրապես, փոքր կամ այսպես ասած՝ կոմպակտ երկրները, որոնք ավելի  ճկուն են  և  կարող են արագ վերախմբավորել իրենց ռեսուրսները՝ կարծում եմ, որ հետճգնաժամային փուլում առավելություններ կունենան և համեմատաբար ավելի արագ կվերակագնվեն քան արդեն իսկ որոշ չափով փլուզված երկրները»,-եզրափակեց տնտեսագետը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում