Saturday, 04 07 2026
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին

Այդքան մեղավոր չեն արձագանքողները, որքան՝ իրենց վճարողները

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ապրիլի 7-ին մամուլում հրապարակած հոդվածը, որով նա կոչ էր անում դադարեցնել երկրորդ և երրորդ նախագահների վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներով կորոնավիրուսի համավարակի ժամանակ հակաքարոզչությունն ու սադրանքները իշխանությունների դեմ, սպասվածի պես արժանացավ հակադարձումների, անգամ՝ կոշտ որակումների նրա ընդդիմախոսների կողմից։

«Սակայն մինչ իշխանությունները զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերևույթ օգտակար խորհուրդների և կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության»,- ի մասնավորի նշել էր Լևոն Տեր-Պետրոսյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, արձագանքելով Լևոն Տեր-Պետրոսյանի կոչ-հորդորին, նշել է․ «Ընդդիմության իմաստով այն մեզ էլ է ուղղված, բայց հաշտության իմաստով՝ այն մեզ ուղղված չէ, որովհետև հաշտվելու կամ չհաշտվելու որևէ խնդիր որևէ մեկի հետ մենք չունենք»։

Նրա խոսքերով` եթե փորձ է արվում կողմերին հաշտեցնել, ապա այդ կոչի մեջ «սադրիչներ ու չարակամներ, կամ ատելության ու թշնամանքի սերմանում, կամ երկրորդ ճակատ են բացել, կամ պետական դավաճանություն» ձևակերպումները չպետք է օգտագործվեն:

«Կոչն իր արժեքը կորցնում է, երբ կոչ անողն ինքը հաշտ չէ: Ուրեմն՝ ո՞նց է ինքն այդ կոչն անում»,- ասել է ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավարը:

Էդմոն Մարուքյանը նշել է, որ շատ ավելի հետաքրքիր էր, որ առաջին նախագահը մամուլին էր կոչ անում այս կամ այն բանն անել:

«Ես կարծում եմ, որ առաջին նախագահին ենթակա մամուլը նախ՝ իրեն պետք է պահի այդ ձևով, նոր հետո միայն մյուսներին կոչ անի: Օրինակ՝ առաջին նախագահին ենթակա մամուլն այս օրերին և սրանից առաջ ողջ ընթացքում այլանդակ ցեխ է շպրտում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ու մեր անդամների վրա` վիրավորական բաներ գրելով»,- ասել էր նա։

1990-95թթ․Գերագույն խորհրդի և ԱԺ նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը, արձագանքելով Էդմոն Մարուքյանի պատասխանին, նշեց․ «Այդ ամենը վկայում է, որ Տեր-Պետրոսյանը ճիշտ է վարվել։ Իրենք իրենց բերանով ապացուցում են, որ փոխանակ մտահոգվեն համաճարակի հարցով, զբաղված են ամենաէժան մանիպուլյացիաներով, ենթադրում են, որ իրավիճակը կվատանա։ Եթե Էդմոն Մարուքյանը նման բան է ասել, ապա դա լկտիություն է։ Ով-ով, խորհրդարանական ընդդիմությունը պետք է հասկանա, որ չպետք է նման իրավիճակում թուլացնել իշխանությանը, քաղաքական պայքարը պետք է մի կողմ դնել, որովհետև սա պատերազմի պես մի բան է։ Հստակ ասվել է՝ եթե չես կարող օգնել, գոնե մի՛ խանգարիր։ Իսկ իրենք ի՞նչ են ուզում դրանով ասել։ Այդ մարդկանց ձեռնտու է, որ վիճակը վատանա, Էդմոն Մարուքյանին ձեռնտու է, որ մարդիկ քաղցած մնան, օգնություն խնդրեն, իսկ դրանից նրան թվում է, որ իր տերերի ակնկալիքները կարդարացնի։ Երբեք։ Էդմոն Մարուքյանը չի հասկանում, թե ինչով պետք է զբաղվի, թե ինչու է այդպես խրվել՝ չգիտեմ։ Երևի մեծ պարտավորություններ ունի չարդարացված։ Այն, ինչ հայտարարել է Տեր-Պետրոսյանը, այդ մասին վաղուց պետք է հայտարարեր խորհրդարանի ընդդիմությունը։ Մարդկանց կյանքերն են վտանգված, իսկ իրենք իրենց էժան, սասանված հեղինակությունն են ուզում փրկել։ Դուրս եկավ, որ միակ սթափ դատող քաղաքական ուժը ՀԱԿ-ն է, որին պետք է միանային մյուս քաղաքական ուժերը»։

Ըստ Վիգեն Խաչատրյանի՝ այն մարդկանց համար է իշխանությունը զրո, որոնք ցանկանում են գալ իշխանության և չարաշահել այն։

«Ես չեմ զարմացել, ակնկալում էի, որ նման արձագանք էլ կլինի։ Ես կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր չեն հասկանում, որ պետք է օգնել, սատարել, պարտավորված են չհասկանալու։ Եվ այնտեղ այդքան մեղավոր չեն արձագանքողները, որքան՝ իրենց վճարողները։ Իսկ վճարողների անունները Տեր-Պետրոսյանը տվել է հստակ։ Ակնհայտ է, որ եթե նախկին երկու նախագահներն իրենց փեսաներով և ազգականներով ընդունեին այդ հարցադրումները, մյուսները խելոք կլռեին։ Իսկ դա նշանակում է, որ բոլորը, այդ թվում՝ Էդմոն Մարուքյանը, սպասարկում է կա՛մ Ռոբերտ Քոչարյանին, կա՛մ Սերժ Սարգսյանին, կա՛մ էլ վերջինիս մերձավորին։ Այլ տարբերակ ես չեմ տեսնում։ Իսկ նրանց բոլորի արձագանքը ցույց է տալիս, որ Քոչարյանն ու Սարգսյանը թքած ունեն հայ ժողովրդի ճակատագրի վրա և իրենց ու իրենց սպասարկողների համար մարդն արժեք չէ։ Իսկ եթե մարդն արժեք չէ, ուրեմն հայրենիքն էլ արժեք չէ»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում