ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որին կորոնավիրուսի պատճառով հոսպիտալացրել են, կառողջանա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ես հույս ունեմ եւ վստահ եմ, որ նրա հետ ամեն ինչ կարգին է, նա ուժեղ եւ լավ մարդ է»,- ասել է ԱՄՆ առաջնորդը:
Ավելի վաղ Բորիս Ջոնսոնը տեղափոխվել էր հիվանդանոց հետազոտություններ կատարելու համար: Ընդ որում Անգլիայի առողջապահության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը հայտարարել է, որ վարչապետին թոքերի արհեստական օդափոխման սարքին են միացնելու: