Թերթը գրում է, որ ՀՀ X մարզի X քաղաքի 14-ամյա բնակչուհու հղիությունն արհեստականորեն ընդհատելուց հետո իրականացված պտղի ԴՆԹ անալիզների արդյունքները ցույց են տվել, որ աղջիկը հղացել էր ոչ թե սեփական հորից, այլ՝ մեկ այլ անձից.
«Այս մասին երեկ մեզ հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ Դստեր հանդեպ հոր կողմից սեռական ոտնձգության մասին ոստիկանությանը հայտնել էր աղջկա մայրը։ Նույն օրը տղամարդը բերման էր ենթարկվել և ձերբակալվել. նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով (սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ) նախատեսված արարք կատարելու համար։ Մինչդեռ X քաղաքի բնակիչները չէին բացառում, որ աղջկա մայրը նման բողոք էր ներկայացրել ոստիկանություն՝ ամուսնուց ազատվելու համար։ Ենթադրվում է, որ ԴՆԹ անալիզների արդյունքների հիման վրա աղջկա հոր նկատմամբ մեղադրանքը կկարճվի, քանի որ մինչ օրս չկա գոնե մի ապացույց, որը կհաստատեր նրա մեղքը»։








































