Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ատելության խոսքից մեկ քայլ է դեպի բռնության կոչեր, հաջորդ քայլը՝ բռնություն. Ինչքանո՞վ է տեղին Հոկտեմբերի 27-ի հետ համեմատությունը

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև ատելության ու թշնամանքի քարոզին ու հիշեցրել Հոկտեմբերի 27-ը:

Խոսքն ըստ էության այն մասին էր, որ հասարակության մեջ ատելության և թշնամանքի քարոզը ահաբեկչության համար բարենպաստ միջավայր է ստեղծում՝ ինչպես որ եղավ 1999 թ. հոկտեմբերի 27-ին և դրան նախորդող ժամանակահատվածում։ Վարչապետի ընտանիքին պատկանող Armtimes.com կայքն այս թեմայով վերլուծական հոդված է հրապարակել և հիշեցրել. «Հայաստանում լրատվական դաշտն այդ ժամանակ հեղեղված էր ատելության ու թշնամանքի քարոզով: Մի կողմից՝ հանրության զգալի մասը ոգևորված էր Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքով, մյուս կողմից՝ լրատվամիջոցներով անընդհատ «տեղեկություններ» էին շրջանառվում, թե իբր նախագահ Քոչարյանը եկել է երկիրը փրկելու «նախկին հանցավոր ռեժիմի դավաճաններից», բայց Վազգեն Սարգսյանը դա թույլ չի տալիս և դրանով իսկ խոչընդոտում է երկրի զարգացմանը: Ու ամենայն հավանականությամբ հենց այս փոխադարձ ատելության մթնոլորտն էր պատճառը, որ Նաիրի Հունանյանը վստահ էր՝ կմտնի Ազգային ժողով, կոչնչացնի «ժողովրդի արյունը ծծողներին», և հարյուր հազարավոր մարդիկ ցնծությամբ կլցվեն փողոցները՝ ողջունելու իրենց «ազատարարին»: Կամ էլ՝ նման մթնոլորտ ձևավորողներն իրեն այդպես էին վստահեցրել»։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ քաղաքական և քաղաքականապես ակտիվ քաղաքացիների միջավայրում ատելության խոսքի դրսևորումներ կան. «Թեպետ ես, ամեն դեպքում, զգուշավորությամբ կօգտագործեի այդ եզրույթը՝ հաշվի առնելով, որ ատելության խոսքը քրեականորեն հետապնդվող արարք է, և մեր օրենսդրության մեջ հստակ սահմանումը չկա։ Ես նաև կարծում եմ, որ հիմնական պատճառը քաղաքական դիսկուրսի մշակույթի բացակայությունն է քաղաքական պրոցեսներում ներգրավված համարյա բոլոր ակտիվ խաղացողների մեջ։ Դա անմիջապես փոխանցվում է լրատվական դաշտ, սոցցանցեր, քանի որ այսօր հիմնական քաղաքական հակադրությունները դրսևորվում են տեղեկատվական դաշտում, ոչ թե կոնվենցիոնալ քաղաքական պրոցեսներում»։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց. «Եթե մենք խոսում ենք այն մասին, որ դա կարող է նաև որոշակի վտանգներ պարունակել բռնության տեսքով, ապա պետք է առաջին հերթին այդ քաղաքական դիսկուրսի մշակույթը փոխվի։ Դա ավտոմատ կանդրադառնա նաև տեղեկատվական ոլորտի և ընդհանուր միջավայրի վրա»։

Հարցին, թե այժմ ինչքանո՞վ է ատելության խոսքի դրսևորման հետ կապված իրավիճակը համանման Հոկտեմբերի 27-ին նախորդող ժամանակահատվածի հետ, Բորիս Նավասարդյանը պատասխանեց. «Դժվար է համեմատել որևէ այլ սուր քաղաքական իրադարձությունների հետ, որ տեղի են ունեցել Հայաստանում նախորդ տարիների ընթացքում՝ հաշվի առնելով, որ այժմ տեղեկատվական հոսքի ինտենսիվությունն անհամեմատ մեծ է։ Նաև ատելության և բռնության խոսքի ցանկացած դրսևորում շատ ավելի արագ է տեղ հասնում ու գրավում մարդկանց շատ ավելի մեծ շրջանակ։ Այդ առումով, իհարկե, համեմատելը շատ դժվար է։ Թեև բուն երևույթը, որ քաղաքական սրացումները բերում են նաև որոշակի բառապաշարի օգտագործման և ընդհանուր տեղեկատվական լարվածության՝ բավականին նման է»։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հոկտեմբերի 27-ին նախորդող իրավիճակի հետ համեմատությունն այնքան էլ տեղին չէ։ Միևնույն ժամանակ մեր զրուցակիցն ընդգծեց. «Ամեն դեպքում, իհարկե, ատելության խոսքի առանձնահատկությունն ու վտանգն այն է, որ ատելության խոսքից մեկ քայլ է դեպի բռնության կոչեր, իսկ այդ կոչերից մեկ քայլ է մինչև բռնություն։ Իսկապես պետք է քայլեր ձեռնարկել մթնոլորտն առողջացնելու համար»։

Մելիքյանը հիշեցնում է՝ իրենց կազմակերպած կոնֆերանսներից մեկի ժամանակ եվրոպացի փորձագետները ատելության խոսքի տարածվածությունը կապել են հասարակության կրթված ու դաստիարակված լինելու ցածր մակարդակի հետ. «Այս երևույթի արմատները պետք է այնտեղ գտնել։ Երբ հասարակությունում կրթվածության ու դաստիարակության մակարդակը բավարար չէ, ապա ատելության խոսքը պարարտ հողի վրա է ընկնում ու տարածվում։ Մանավանդ հանրաքվեի քարոզարշավի պայմաններում իհարկե շատ կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերը իրենց ներսում փորձեն զսպել ատելության մթնոլորտն ու խոսքը։ Առանց դրա չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է իրավիճակը բարելավել, քանի որ նախևառաջ հենց քաղաքական ուժերն ու նրանց համակիրներն են, որ տարածում են այդ ատելության խոսքը։ Ավելի քան համոզված եմ, որ պետք է առաջին քայլը արվի քաղաքական ուժերի կողմից։ Իհարկե, հենց քաղաքական ուժերն են ամենաշատը խոսում ատելության խոսքի մասին, բայց հիմնական տարածողը հենց իրենք ու իրենց համակիրներն են»։

Մեր զրուցակիցը նշում է՝ իշխանությունները մեղադրում են ընդդիմադիր ուժերին, իսկ նրանք էլ՝ իշխանություններին ու նրանց համակիրներին. «Բայց իրականում թե՛ մեկը, թե՛ մյուսը որևէ զգուշավորություն այդ հարցում չեն ցուցաբերում, ու դա ժամանակ առ ժամանակ բերում է ատելության խոսքի ալիքի բարձրացման։ Կարծում եմ, որ քարոզարշավը կատալիզատորի դեր է հանդիսանում. երբ սրվում է երկրում քաղաքական իրավիճակը, ավելանում են նաև ատելության խոսքի քանակն ու դրսևորումները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում