ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արձանագրված տնտեսական ցուցանիշներին:
«Տարին սկսում ենք բարձր տնտեսական նոտայով: 2020 թվականի հունվարին գրանցվել են հետևյալ ցուցանիշները. Տնտեսական ակտիվության աճ՝ 8.9 տոկոս: Արդյունաբերության աճ՝ 13.4 տոկոս: Շինարարության աճ՝ 7.7 տոկոս: Առևտրի շրջանառության աճ՝ 10.3 տոկոս:
Ծառայությունների աճ՝ 13.2 տոկոս: Էլէներգիայի արտադրության աճ՝ 18.7 տոկոս: Արտահանման աճ՝ 20.4 տոկոս: Հունվարին գնաճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս, աշխատավարձի աճը՝ 5.9 տոկոս: Կարճ ասած՝ փայլուն տնտեսական տարի ենք սկսել: Դուխով»,- գրել է Փաշինյանը: