Իտալիայում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը հասել է 205-ի, ևս 4 մարդ մահացել է: Այդ մասին հայտնում է Repubblica–ն:
Ինչպես նշվում է, դեպքերի մեծ մասը (165) գտնվում է Լոմբարդիայի իտալական շրջանում:
Վիրուսը հասել է նաև Վենետոյ, Էմիլիա Ռոմանիա, Լացիո և Պիեմոնտի:
Հրապարակման համաձայն՝ ներկայում Իտալիան աշխարհում երրորդ տեղում է ՝ Չինաստանից և Հարավային Կորեայից հետո COVID-19-ով վարակվածների քանակով: