Սիրիական բանակը, որը շարունակում է պահել հավատարմությունը երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ չնայած այն հանգամանքին, որ որոշ սպաներ հայտարարել են բանակը լքելու և ապստամբներին միանալու մասին, երեք գրոհել է Հոմս քաղաքի բնակելի թաղամասերի վրա, որի հետևանքով զոհվել է 10 մարդ: Այս մասին հաղորդում է MIGNews.com կայքը:
Դրանից մեկ օր առաջ մարտերն ավելի կատաղի են եղել, որի հետևանքով Հոմս քաղաքում զոհվել է 30 մարդ: Միմյանց են բախվել Բաշար Ալ-Ասադի կողմնակիցներն ու հակառակորդները: Այս մասին հաղորդել է իրավապաշտպան Ռամի Աբդ Ալ-Ռահմանը:









































