Friday, 29 03 2024
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն

«Ինքնաշխատ համակարգը թույլ կտա բացառել կոռուպցիոն ռիսկերն ու խուսափել մի քանի խնդիրներից»․ ՊԵԿ-ը նոր համակարգ է ներդնում

Օրերս Ազգային Ժողովում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ  Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ ՊԵԿ-ը ներդրել է մի նոր ինքնաշխատ համակարգ, որն ընտրելու է տեսուչին, ով  պետք է ստուգումներ իրականացնի այս կամ այն կազմակերպությունում։

«Ինքնաշխատ համակարգը ներդրվել է, սակայն այն դեռևս անցնում է փորձարկման փուլ։ Շատ դեպքերում համակարգն ընտրում է աշխատակցի, որն, օրինակ, արձակուրդում է, բայց առաջիկայում դա կկարգավորվի և գալու է ժամանակ, որ համակարգը տվյալ ստուգումն իրականացնելու համար ինքն է ընտրելու տեսուչներին կամ տեսուչների թիմը»,-մասնավորապես ասել է  Անանյանը։

Գործատուների հանրապետական միության նախագահ, Հանրային Խորհրդի անդամ Գագիկ Մակարյանը դրական է գնահատում ՊԵԿ-ի այս նախաձեռնությունն ու նշում, որ  սույն  փոփոխությունը հնարավորություն կտա բացառել  կոռուպցիոն  ռիսկերն ու խուսափել մի քանի այլ խնդիրներից։

«Օրինակ՝ Գերմանիայում նույն կազմակերպության հետ աշխատող հարկային տեսուչները, հաշվետվություններն  ընդունող տեսուչները եռամսյակը մեկ փոխվում են, այսինքն՝ ինքնաշխատ համակարգով ռոտացիա է լինում, ինչը բավականին արդյունավետ մեխանիզմ է,  որպեսզի կոմերցիոն գաղտնիք պարունակող այն ինֆորմացիան, որը տիրապետում է  տվյալ  կազմակերպության հետ աշխատող տեսուչը՝ նրա ձեռքին չդառնա գործիք՝ դա այլ նպատակներով օգտագործելու համար, օրինակ՝ չվաճառի այդ  գաղտնիքը մրցակից այլ  կազմակերպության, կաշառք չպահանջի դրա դիմաց, գաղտնի տվյալները երրորդ  անձանց չփոխանցի և այլն և այլն։ Կարծում եմ, որ հենց սրանից ելնելով էլ Դավիթ Անանյանը ցանկանում է եվրոպական երկրների այս հաջողված փորձը ներդնել նաև հայաստանյան հարկային համակարգում և դուրս  մղել մարդկային գործոնը, ինչն էլ իր հերթին թույլ կտա հնարավորինս նվազեցնել տարաբնույթ ռիսկերը, բայց այստեղ շատ կարևոր նրբություն է այն, որ համակարգը թեկուզ պատահականության սկզբունքով նույն տեսուչին մեկ տարվա մեջ երկու անգամ չընտրի, այսինքն՝ մի  տեսուչը  նույն կազմակերպությունը տարվա ընթացքում հնարավորություն ունենա ստուգելու ընդամենը մեկ անգամ, հաջորդ ստուգումն իրականացնի մեկ այլ տեսուչ կամ տեսուչների թիմ, որովհետև, երբ մի տեսուչը անընդհատ ստուգում է նույն կազմակերպությունը, ապա անկախ իր կամքից որոշակի մտերմիկ փոխհարաբերությունների մեջ է մտնում կազմակերպության ներկայացուցիչների կամ  ղեկավարության հետ, ինչն  ազդում է նրա աշխատանքի օբյեկտիվության վրա ու կողմնակալություն է ձևավորում կամ կոռուպցիոն ռիսկ է առաջացնում, ուստի  գտնում եմ, որ այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Գագիկ Մակարյանը։

Վերջինիս խոսքերով՝ սա պետք է լինի անկախ  և ոչ խոցելի համակարգ, որը հավասարապես կարևոր է ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների  համար։ Ըստ Մակարյանի՝ ճիշտ աշխատելու պարագայում այս համակարգը կարող է դառնալ շատ արդյունավետ և օգտակար մեխանիզմ հարկային մարմնի  գործիքակազմում։

Լրագրողների հետ զրույցում ՊԵԿ նախագահն անդրադարձել է նաև  օլիգարխների կողմից ներմուծվող ապրանքներին, մասնավորապես՝ այն դիտարկմանը, թե հեղափոխությունից առաջ ընդդիմադիրները, այդ թվում նաև  ԱԺ-ի ամբիոնից պարբերաբար հայտարարել են, որ հայտնի օլիգարխները կարողանում են զուգարանի  թղթի անվան տակ կարագ ներմուծել  կամ լուցկու անվան տակ՝ ձկնկիթ, Դավիթ Անանյանն ի պատասխան արձագանքել է, որ հիմա «նոր Հայաստանում դա բացառված է»։

«Մաքսային հսկողության շրջանակներում հնարավոր չէ այս կամ այն ապրանքն որակվի ուրիշ»,-նշել է Անանյանը։

Դավիթ Անանյանին այս պնդումը մեր զրուցակիցն արժանահավատ է համարում։ Մակարյանն  առավելապես հակված է մտածելու, որ  ի տարբերություն նախորդ տարիների՝ այժմ ՊԵԿ-ի աշխատանքն այս մասով զգալիորեն բարելավվել է։

«Վերջին 1-2 տարվա մեջ մաքսանենգության այդպիսի դեպքերի մասին չեմ լսել, հակառակը՝ ավելի շատ դրական արձագանքներ եմ  սկսում նկատել, սակայն այսուհանդերձ, ՊԵԿ-ի մաքսային ծառայության աշխատանքից ես դժգոհ  եմ, այնտեղ դեռևս բազմաթիվ խնդիրներ կան, որոնք պետք է շտկվեն՝ սկսած բյուրոկրատական քաշքշուկներից վերջացրած հազար ու մի այլ հարցերով»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում