Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը գտնում է, որ ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև բանակցությունները՝ Brexit-ից հետո նրանց միջև հարաբերությունների շուրջ բարդ են լինելու։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»։
Նրա կարծիքով, դա վերաբերում է բանակցություններին, որոնք Եվրամիությունը պատրաստվում է սկսել «առևտրի և հետագա հարաբերությունների կառուցման հարցերի շուրջ»։
«Մենք միմյանց կտոր-կտոր ենք անելու», – հայտարարել է Լե Դրիանը։
Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորությունը պաշտոնապես լքեց Եվրամիությունը հունվարի 31-ին։