Չինաստանում մոլեգնող կորոնավիրուսի պատճառով արդեն 1524 մարդ է մահացել։ Այս մասին հաղորդում է CGTN հեռուստաալիքը։ Ընդհանուր առմամբ երկրում 66,5 հազար մարդ է հիվանդացել կորոնավիրուսով։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ–ին հայտնեցին, որ Ուհան քաղաքում անհայտ վարակի բռնկում կա։ Մասնագետները պարզեցին հիվանդության հարուցիչը, որը 2019-nCoV կորոնավիրուսն է։ Կորոնավիրուսին բնորոշ են մրսածությունը, հազը, կոկորդի ցավը, նկատվում են նաև թոքաբորբի և բրոնխիտի նմանվող ախտանշաններ։