Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Մի ամբողջ հեռանկարային, իրական հեղափոխական նախագիծ 2-3 հոգով անխղճորեն քանդեցիք․ Ռուբեն Հայրապետյան

Տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը, որին, կարելի է ասել, պաշտոնից հանեցին ատենախոսության մեջ հայտնաբերած գրագողության պատճառով, անդրադարձել է նույն համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության հանձնաժողովին։

«Շարունակվող այս հաղթանակներն ուսանողներինն են:

Այն բանից հետո, երբ «գրագողության» թեմաների նպատակային «փուչիկը» թե’ բովանդակային, թե’ բարոյական (շուտով նաև իրավական) առումներով պայթեց, մի քանի հոգի, զգալով իրենց համար ահագնացող վտանգը, շտապեցին միտումնավոր նոր հորինվածքներ շրջանառել (սովորաբար, ռուսերեն բառ է գործածվում)՝ կապված «ընթացակարգային խախտումների» հետ: Ինչպես ակնկալում էի, այդ հորինվածքները հասան նաև ոլորտի պատասխանատուներին:

Հարգելինե’րս, շտապեմ ձեզ հիասթափեցնել. թեև դա բացարձակապես իմ խնդիրը չէ, բայց նույնիսկ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գործողություններում ընթացակարգային խախտում չի եղել: Իսկ եթե անգամ եղել է, ապա առաջին տուժողը ես եմ, և իմ իրավունքներն առաջնահերթ պետք է պաշտպանվեն: Փորձաքննության տալու արդյունքում եղել են ինչպես բացասական, այնպես էլ դրական կարծիքներ, և դա չի նշանակում, որ ընդհանուր առմամբ փորձաքննության եզրակացությունը բացասական է, հատկապես երբ 2 «սև ընդդիմախոսների» կարծիքները մանկապարտեզի մակարդակի (չեմ չափազանցնում, կարող եք ընթերցել) անտեղյակությամբ և անմեղսունակության աստիճանի անգրագիտությամբ գրված խեղկատակություն է:

Այդ տեխնիկական մանրամասնություններն ինձ անգամ չեն հետաքրքրում, բայց տրամաբանական է, եթե ԲՈՀ-ը հաշվի է առել այլ փորձագետի, մասնագիտական խորհրդի, «սպիտակ» ընդդիմախոսների, առաջատար կազմակերպության և ոլորտի անվանի մասնագետների դրական կարծիքները (ինչը ես ունեցել եմ)՝ շնորհելով հայցվող գիտական աստիճանը: Ընդհանրապես, այդ «սև ընդդիմախոսների» ինստիտուտի կատարյալ ցնորքի և դա վերացնելու մասին մտածելու փոխարեն ինչով եք զբաղված…

Վստահ եմ, որ վարչապետն արդեն լավ է հասկանում ձեր արածը:

Ախր, անգամ եթե ընթացակարգային խախտում լիներ…

Մի ամբողջ հեռանկարային, իրական հեղափոխական նախագիծ 2-3 հոգով անխղճորեն քանդեցիք, ուսանողներին հիասթափեցրիք, կոտրեցիք ու հիմա մի նորմալ գործ անելու փոխարեն եկել, ինչից եք խոսում:

Ամոթ էլ է…

Դուխո’վ:

Հ.Գ.

Նախարարը հայտարարում է. «Այդ հանձնաժողովի անդամների մեծ մասը նաև նախորդ հանձնաժողովի մեջ է եղել»:

Պարո’ն նախարար, նախորդ ապօրինի հանձնաժողովի 10 անդամներից միայն 1 հոգի է այս հանձնաժողովում եղել, ում կապերի մասին ևս մամուլը գրել է (2-ն էին, որոնցից մեկը իր կամքով հրաժարվեց):

Մնացած բոլոր հարցերը և՞ս այսպես են Ձեզ զեկուցում Ձեր տեղակալները: Ախր Ձեր կազմած հանձնաժողովն է, ենթադրվում էր, որ պիտի գոնե ծանոթ լինեիք. 1-ը 10-ի մեծ մա՞սն է պարո’ն նախարար: Դ. Գալոյանի գիտական ղեկավարը և նրա անմիջական ենթական եղե՞լ են նախորդում, որ հիմա չգիտես ինչու հենց իրենց եք ներառել: Լավ, ինչպե՞ս կարելի է ԱԺ ամբիոնից այսպիսի անպատասխանատու հայտարարություն անել: Եվ ամենակարևորը՝ ինչի՞ համար: Միայն սխալը չընդունելո՞ւ…»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում