Սիարա փոթորիկը Շոտլանդիայի հյուսիսարևելյան ափ է բերել ծովային արարածի հսկայական կմախք․ լուսանկարը հրապարակել է Daily Mail-ը:
Լուսանկարում պատկերված է երկար օձանման կմախք: Սոցցանցերի օգտատերերը կարծում են, որ սա վիթխարի կետաձկան կմախք է, ֆանտաստիկ վարկածներ են հնչել Լոխ Նեսի հրեշի մասին, որն իբր լճից դեպի ծով է անցել:
Մասնագետների կարծիքով, սակայն, դա կետի կմախք է։