Միլան-Բոլոնիա ճեպընթացը դուրս է եկել ռելսերից Լոդիի մարզում, ինչի հետևանքով զոհվել Է երկու մարդ, այդ թվում՝ մեքենավարը, հայտնել է Corriere della Sera-ն:
Պարբերականի տվյալներով, տուժել է ավելի քան 30 մարդ: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ: Ինչպես նշում է թերթը, շրջվել են լոկոմոտիվը և երկու վագոն: «Իտալական երկաթուղիների ցանց» ընկերությունում հայտնել են, որ երկաթգծում գնացքների երթևեկությունը դադարեցված Է:








































