Thursday, 23 07 2026
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին
23:10
Իրան-Իրաք սահմանային անցակետին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով իրանցի զինվորական է զոհվել. Tasnim
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
22:50
Պակիստանի վարչապետը խստորեն դատապարտել է հութիների հարձակումները սաուդյան նավերի վրա
Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավակնորդների քննության ժամանակացույցը
22:30
Իրաքի և Քուվեյթի միջև սահմանային անցակետը փակվել է ԱԹՍ-ի հարձակումից հետո. INA
Քաղաքացիների առաջարկով գործնական քննության մեկնարկային կետը կտեղափոխվի
22:10
Թրամփը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը կախված է Էր Ռիադի կողմից Իսրայելի ճանաչումից
Նարեկ Կարապետյանը մենակ չի լինելու. ճաղերի ետևից են նայելու ՀՀ-ին. պրոցեսը հասնում է կուլմինացիային
21:50
Կուբա է ժամանել ԱՄՆ-ից մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը՝ Ռուբիոյի նախաձեռնությամբ
Բանակում ողբերգությունների հիմքում կրթության, բարեկրթության և հսկողության պակասն է
21:30
Իրանն ու Իրաքն ամրապնդում են հարաբերությունները․ Փեզեշքիանն ընդունել է ալ-Զայիդիին
Ռուսաստանը խուճապի մեջ է. գազանը նեղն է ընկել ու գոռում է
21:09
Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել
Բեռլինում Ալիեւը Ռուսաստանից «վերջնականապես» զատորոշվել է
20:50
Իսպանիայում վտանգի առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Արտաքին քաղաքականությունը՝ ստանդարտ դիվանագիտական լեզվից դուրս. ԱԳՆ-ն փոդքաստային շարք է սկսել
20:30
Ալբանիայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանների և հակակառավարական ցույցի մասնակիցների միջև
Գևորգ Պապոյանն ու Դեյվիդ Ալենը քննարկել են ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ շնորհելու գործընթացը
Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ակնկալում ենք, որ զբոսաշրջային աճի տեմպերն առաջիկա տարիներին կպահպանվի. Սուսաննա Սաֆարյան

ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների համաձայն` 2019 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 4 մլն 319 հազար 618, աճը 2018 թվականի հունվար-դեկտեմբերի 3 մլն 757 հազար 168 համեմատ կազմել է 14.9 %: Միաժամանակ, 2019 թվականի հունվար-դեկտեմբերին զբոսաշրջային այցելությունները կազմել է 1 մլն 894 հազար 377, աճը 2018 թվականի հունվար-դեկտեմբերի 1 մլն 651 հազար 782 համեմատ կազմել է 14.7 %:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում հիշեցրեց, որ զբոսաշրջային այցելությունների մասով 2017-2018 թվականներին աճը կազմել էր 10,5 տոկոս, ուստի 2019-ի աճի ցուցանիշը բավականին մեծ փոփոխություն է ոլորտի համար: «Հաշվի առնելով, որ 2019-ին ունենք բարձր աճի տեմպ՝ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության կողմից հրապարակված բարոմետրի համաձայն՝ Հայաստանը 2019-ին զբոսաշրջության ոլորտում ամենաարագ զարգացող ուղղությունների շարքում զբաղեցրել է 12-րդ տեղն աշխարհում, իսկ  տարածաշրջանում մեր երկիրն առաջատար է:  Հայաստան այցելությունների ցուցանիշով առաջին քառյակը կայուն է, ինչպես նախորդ տարիներին, 2019-ին ևս ամենաշատը մեր երկիր են այցելել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Իրանից: Հնգյակում փոփոխություն ունենք, 5-րդ տեղում Ղազախստանն է, որին հաջորդում են Գերմանիան, Հնդկաստանը: Օրինակ, այս տարի Գերմանիայից զբոսաշրջային այցելությունների աճը կազմել է 40 տոկոս»,- ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում որպես երկիր դեռևս շատ բացահայտված չէ զբոսաշրջիկների համար, ուստի իրականացվում են լայնածավալ արշավներ, պարբերաբար մեր երկիրը հայտվում է հեղինակավոր պարբերականների էջերում, ինչը նպաստում է, որպեսզի զբոսաշրջային այցելությունները մեր երկիր ավելանան: Սաֆարյանի կարծիքով՝ Հայաստանը արտասահմանցիներին գրավում է մարդկային կենսակերպով, բնությամբ, գաստրոտուրիզմի պոտենցիալով, ցանկացած տեսակի առաջարկների ներկայացմամբ: «Նաև մեր երկիրը համարվում է մատչելի ու ապահով: Շարունակելու ենք աշխատել ենթակառուցվածքների բարելավման, երկրի ճանաչելիությունը բարձրացնելու, ուղղությամբ և ամեն ինչ անելու ենք, որպեսզի Հայաստանը զբոսաշրջիկի համար դառնա էլ ավելի հետաքրքիր: Ակնկալում ենք, որ զբոսաշրջային աճի տեմպերն առաջիկա տարիներին կպահպանվի»,- ասաց Զբոսաշրջության կոմիտեի նախագահը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում