ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը համաձայն է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության հետ առ այն, որ ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև կա մեծ լարվածություն:
«Միանշանակ կիսում եմ ԵԽԽՎ համազեկուցողների անհանգստությունն առ այն, որ Հայաստանում երկու ինստիտուտների՝ ՍԴ և վարչապետի աշխատակազմի միջև կա մեծ լարվածություն: Կարծում եմ՝ սա նորմալ չէ, և կարծում եմ, որ սա արդյունքն է նրա, որ ՍԴ նախագահը արել է բազմաթիվ քաղաքական հայտարարություններ, որոնք կրում են ընդդիմադիրի բնույթ: ՍԴ նախագահը, որը չպիտի զբաղվի քաղաքականությամբ, փաստացի անում է քաղաքական հայտարարություններ», – լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբինյանը:









































