Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

ԱԱԾ-ն հայտնում է կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է ոստիկանության պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու դեպք բացահայտելու մասին: ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունը.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական և անզիջում պայքար մղելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Գառնիի բաժանմունքի նախկին պետը, իր պաշտոնավարման ընթացքում հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պաշտոնատար անձ և հետաքննության մարմնի ղեկավար, պաշտոնեական լիազորությունները չկատարելով և այն ծառայության շահերին հակառակ օգտագործելով, միջոցներ չի ձեռնարկել իր ծանոթների կողմից կազմակերպված՝ Ձորաղբյուր համայնքի հին գերեզմանատանը տարածքներ հատկացնելու պատրվակով քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու դեպքերի կապակցությամբ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

Մասնավորապես Ձորաղբյուր համայնքի բնակիչներից մեկի հաղորդման հիման վրա՝ վերջինիս հոր գերեզմանում այլ հուղարկավորություն կատարելու դեպքի առթիվ նախապատրաստվող նյութերով, հիշյալ պաշտոնատար անձը ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու համար 2019 թ. փետրվարին որպես կաշառք ստանալով զգալի չափով կանխիկ գումար, հետաքննություն իրականացնող անձին ցուցում է տվել շեղել քննության ընթացքը, անտեսել և թաքցնել գործի համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցներն ու հանգամանքները: Հետաքննություն իրականացնող անձը բաժանմունքի պետի հանձարարությամբ խեղաթյուրել է մի շարք քաղաքացիներից վերցված բացատրությունների բովանդակությունը և, համապատասխան հիմքեր ստեղծելով, որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին։ Արդյունքում՝ ծանր հետևանքներ են հասցվել արդարադատության ոլորտում պետության օրինական շահերին, պայմաններ են ստեղծվել առերևույթ ծանր հանցագործություն ենթադրաբար կատարած անձին պատշաճ քրեական պատասխանատվությունից ազատելու համար, խաթարվել է արդարադատության բուն էությունը և վստահությունը պետական իշխանության նկատմամբ:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում, հիշյալ 2 պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով, նրանցից մեկը տվել է խոստովանական բնույթի ցուցմուքներ և պնդել դրանք առերեսման ժամանակ։ Երկուսի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց, նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում