Saturday, 04 07 2026
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը

ՊԵԿ-ի համար վարչապետի հորդորները ոչինչ են. Մաքսակետի զուգարանները փակ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր «100 փաստ՝ Հայաստանի մասին» ձեռնարկում առանձնացրել էր հանրապետությունում զուգարանների թեման: «Հանրապետությունում առկա շուրջ 350 ԱԳԼՃԿ-ում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Այս փաստը ես շատ կարևոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետև 15 տարի է՝ մեր երկրում քննարկվում է, որ այս զուգարանների պրոբլեմը չի լուծվում», – նշել էր նա:

Այսինքն՝ տուրիզմի զարգացման գլխավոր պայմաններից մեկը՝ զուգարանների առկայությունը, ՀՀ կառավարությունը ապահովեց ընդամենը կազմակերպչական աշխատանքով: Անգամ վերջերս Փաշինյանը շքեղ ռեստորանների տերերին հորդորեց ռեստորանների անմխիթար վիճակում գտնվող զուգարանները կարգի բերել: «Երբ որ տեսնում ես, որ ինչ-որ տեղ բացված է հինգհարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում, ներս ես մտնում, թվում է, թե ինչ-որ աղետյալ շրջանում ես գտնվում», -հավելեց նա:

Բայց պարզվում է՝ ՀՀ ՊԵԿ-ի համար այդ հորդորները ոչինչ են: Թեև այդ կառույցում չեն զլացել 2019թ. ընթացքում պարգևատրել աշխատակիցներին 5,6 միլիարդ դրամով, բայց տարրական աշխատանքային պարտականությունները կատարելու, կազմակերպչական հարցերում թերանում են:

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը արձանագրել է, որ Հայաստանի հյուսիսային մուտք հանդիսացող Բագրատաշենի մաքսակետում գտնվող հանրային զուգարանները չեն գործում: Այդ զուգարաններում ո՛չ ջուր կա, ո՛չ թուղթ այն դեպքում, երբ ավտոբուսներով սահման հատողները ստիպված են ժամերով սպասել մաքսակետում և, բնականաբար, հնարավոր է՝ նաև զուգարանի կարիք ունենան: Բացի այդ, Հայաստանի հետ առաջին կոնտակտը հենց մաքսատունն է. ի՞նչ կարծիք պետք է կազմեն մեր երկրի մասին մարդիկ՝ տեսնելով այս տեսարանը: Հավելենք, որ չգործող զուգարանները նաև ինֆեկցիոն հիվանդությունների, տարբեր վարակների պատճառ կարող են դառնալ:

Հայաստանի հյուսիսային դարպաս հանդիսացող Բագրատաշենի մաքսակետի զուգարանները «խայտառակում են ռեսպուբլիկան»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում