«Հայկական կողմի դիրքորոշումը կարծրացել է և արդյունավետ է դարձել: Ադրբեջանական կոսղմը սա չի մարսում: Մենք հարձակողական և օբյեկտիվ իրավիճակում ենք… Հեղափոխությունից հետո Հայաստանի բանակցային դիրքրոշումը դարձել է ազգային, պետականության շահերից բխող: Ինչքան մեր պետությունն ուժեղանա, այնքան շահելու ենք»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը Ժնևում ավարտվել է, և հանդիպման ընթացքում քննարկումները երկարատև են եղել:
Քաղաքագետի դիտարկմամբ՝ Ռուսաստանը հեղափոխությունից հետո Հայաստանին տալիս է ժամանակակից զենք և ի վերջո արցախյան կոնֆլիկտի հարցում Ռուսաստանը պետք է հանգի հայկական կողմի տեսակետին. «Ուրիշ տարբերակ չունի… Հայաստանում արդեն գողապետություն չկա, որ Հայաստանի վզին նստեն, քշեն ու կողոպտեն, և արդեն Հայաստանի ու Ռուսաստանի միջև միջպետական հարաբերություն է, ոչ թե միայն հայ և ռուս ժողովուրդների հարաբերություններ»:
Լևոն Շիրինյանի կարծիքով՝ որոշ շրջանակներ փորձում են վերակրկնել 1920-ի Հայաստանի պարտության ժամանակաշրջանը. «Եվ իրենց սև գործն են անում՝ հանուն փողի, իրենք ուրիշ իդեա չունեն՝ բացի իրենց կողոպտածը պահելը և խցում չնստելը»:
Մանրամասն տեսանյութում:









































