Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Հայաստանում 100.000 բնակչությանը հասնում է 6 դատավոր. ճգնաժամը նաև այստեղ է պետք փնտրել

Հայաստանում դատաիրավական համակարգում ստեղծված ճգնաժամը, որն ի հայտ եկավ հատկապես 2008թ. մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով ազատազրկված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ընթացքում, մի շարք հարցեր է առաջ քաշում։ Փաստաբանները տարբեր առիթներով նշում են, որ մեր դատավորներն աշխատում են գերծանրաբեռնված, նրանց քանակը սակավաթիվ է, ուստի պետք է մտածել նոր դատավորներ նշանակելու մասին։ Նոր դատավորների նշանակումը ոչ միայն կարող է թեթևացնել դատական իշխանության բեռը, գործերի քննությունը դարձնել արդյունավետ, այլև վերականգնել նրա սասանված հեղինակությունը։ Նոր դատավորներին չեն կարող մեղադրել նախկին ռեժիմի հետ կապեր ունենալու, կոռումպացվածության մեջ։

Բարձրագույն դատական խորհրդից հետաքրքրվեցինք, թե քանի դատավոր է աշխատում այսօր Հայաստանում։ «Ամբողջ հանրապետությունում ունենք գործող 240 դատավոր, 4 թափուր հաստիք»,- արձագանքեցին ԲԴԽ-ի լրատվական ծառայությունից։

Ըստ ԲԴԽ-ի կայքի՝ այս պահի դրությամբ թափուր են ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 1 քաղաքացիական և 1 քրեական գործերով դատավորների հաստիքները, ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 1 քաղաքացիական և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 1 քրեական գործով դատավորների հաստիքները։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը տարեվերջին իր հարցազրուցներից մեկում էլ է ուշագրավ թվեր ներկայացրել՝ նշելով, որ մեր երկրում դատավորներն աշխատում են անմարդկային, սոսկալի ծանրաբեռնվածությամբ։ Ըստ նրա՝ եթե եվրոպական երկրներում դատավորը տարվա ընթացքում կարող է ավարտին հասցնել 350-450 գործ, Հայաստանում այդ գործերի թիվը հասնում է 600-700-ի, առավելագույնը՝ 1000-ի։ Ռուբեն Վարդազարյանը նշել է նաև, որ Եվրոպայում 100.000 բնակչությանը հասնում է 21-22 դատավոր, կան երկրներ, որտեղ 100.000 բնակչությանը հասնում է 30 դատավոր, իսկ Հայաստանում այդ թիվը 6-ն է։

Հետևաբար Սահմանադրական դատարանի թնջուկը լուծելուց հետո արժե մտածել դատական համակարգում ռեալ բարեփոխումների մասին։ Միգուցե, ըստ դատական ոլորտին իրազեկ մասնագետների, արժե այդ խնդիրը լուծել դատավորների թիվն ավելացնելով՝ ի հաշիվ պետական համակարգում տրվող ճոխ պարգևավճարների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում