Բաղդադի կանաչ գոտում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում 3 հրթիռ է ընկել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով իրաքյան անվտանգության գործակալություններում իր աղբյուրը:
Ըստ աղբյուրի՝ դեսպանատնից լսվել են ահազանգի ձայներ: Տուժածների կամ զոհերի մասին տեղեկատվություններ առայժմ չկան:
Սա Իրաքում ամերիկյան օբյեկտների առաջին հրետակոծումը չէ: Հունվարի 14-ին հրթիռակոծվել էր Բաղդադի հյուսիսում գտնվող Ալ-Թաջիի ամերիկյան ռազմակայանը: Այդ միջադեպից 2 օր առաջ հրթիռակոծվել էր Բալադի ռազմակայանը: