Thursday, 23 07 2026
16:30
ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին. Մարկո Ռուբիո
Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը
16:10
Իրանը հայտնել է Հորդանանում ամերիկյան օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Մոտ 2 կգ թմրամիջոց է հայտնաբերվել․ բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ
15:50
ԱՄՆ-ն և Սաուդյան Արաբիան համաձայնագիր են ստորագրել խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք
15:30
Պատժամիջոցները շարունակում են թուլացնել ՌԴ-ին. Լայեն
Զինծառայողին ինքնասպանության հասցնելու համար 2 անձ է կալանավորվել
15:10
Բրիտանիան Իրանից հետ է կանչում դեսպանատան աշխատակիցներին
Ռուս-ամերիկյան «մեծ գործարք է քննարկվում»
14:50
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Դադարեցվել է Սևանա լճի 3000 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
14:30
Ռուբիոն մանրամասներ է հայտնել Լավրովի հետ հանդիպումից
Բեռնատարների սահմանային հերթերի նոր կարգը կխթանի արտահանումը
14:10
Հորդանանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը
Անշարժ գույք՝ առանց նոտար այցելելու․ ինչպես կատարել գործարքը հեռավար
13:50
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 5 398-ի
Գյումրիի ՏՏ կենտրոն հիմնադրամին հողամաս կվաճառվի՝ 5 սկսնակ ընկերություն ստեղծելու նպատակով
13:30
ԱՄՆ-ն միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիր է ստորագրել Սաուդյան Արաբիայի հետ
Բնակարանաշինության նպատակով Արարատում 2 գույք կդառնա համայնքային սեփականություն
13:10
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
ՄԻՊ ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել Արեգնազ Մանուկյանի հետ
12:50
Քուվեյթը հայտնել է իրանական ԱԹՍ-ների նոր հարձակումների մասին
Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը
12:30
Իսպանիայում և Ֆրանսիայում շարունակվում է պայքարն անտառային հրդեհների դեմ
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում ընթացքի մեջ են ջրամեկուսացման աշխատանքները
12:10
Յամալի լուսանկարը բարձրացրել է գերմանական ներքնազգեստի վաճառքի ծավալները
Բեռլինում Ալիևը «միջին տերության» առաջնորդի կարգավիճակ չի ստացել
11:50
Գերմանիայում հավանություն են տվել «Ռոսատոմի» հետ համատեղ նախագծին
Together Alone ֆիլմը «Ոսկե ծիրան»-ի միջազգային ժյուրիի հատուկ հիշատակման մրցանակի է արժանացել

Որպես ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի մուտքը քաղաքականություն վտանգավոր է լինելու

«Ներքաղաքական գործընթացների 90 տոկոսը ըստ էության քարոզչություն է, և ահավոր հզոր քարոզչական արշավ է սկսվել իշխանությունների դեմ, այդ թվում՝ ընտանիքի անդամների դեմ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Մեր զրուցակցի կարծիքով՝ եթե այդ արշավի նպատակը Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազեցումն է, ապա նախկին իշխանությունները դրանից որևէ օգուտ չունեն. «Նրանք քաղաքական ճանապարհով իշխանությունը վերադարձնելու ոչ մի շանս չունեն, և մնում է միայն հեղաշրջումը: Եվ այն, ինչ հիմա տեղի է ունենում, հիպոթետիկ այդ հեղաշրջման քարոզչական նախապատրաստությունն է: Իսկ քարոզչության նպատակն այն է, որ եթե իրենց հաջողվի այդպիսի բան անել, իշխանությունները հանրային հզոր աջակցություն չունենան, և իրենց ծրագրերը հաջողվեն»:

Արմեն Բաղդասարյանը նշեց, թե ինչու իշխանությունները գնացին «թավշյա» ճանապարհով. «Եթե իշխանությունները գնային բոլորին պատժելու ճանապարհով՝ առանց բացառության, ապա մարդ չէր մնա, և կալանավայրերը կլցվեին: Իշխանությունները չեն գնացել դրան՝ փոքր-ինչ միամիտ հույս ունենալով, որ դա նախկին իշխանությունների համար դաս կլինի՝ նրանք կսսկվեն, վեր կընկնեն իրենց տեղերը և շատ չեն խառնվի: Ըստ երևույթին նրանք ճիշտ չհասկացան դա. սկզբում ավելի թույլ, հետո ավելի ու ավելի համարձակ, հետո չափազանց համարձակ և հանդուգն սկսեցին այդ քարոզչությունն իրականացնել, հավակնություններ դրսևորել»:

Այն, որ այս ամենում Արթուր Վանեցյանին փորձում են առանցքային դերակատարում վերագրել, կամ ինքն է փորձում ստանալ՝ քաղաքագետը համարում է շատ բացասական երևույթ. «Ընդհանրապես շատ վատ է, երբ ուժային կառույցի և հատկապես հատուկ ծառայությունների ղեկավարը զբաղվում է քաղաքականությամբ: Դա, որպես կանոն, լավ ավարտ չի ունենում: Արթուր Վանեցյանը քաղաքական ֆիգուր չի, կուսակցություն չունի, և երբ նա մտնի մեծ քաղաքականություն,  ոչ մի այլ հաղթաթուղթ և ասելիք չի ունենալու՝ բացի իր տիրապետած ինֆորմացիայից, որն առնչվում է պետական գաղտնիքին»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում