Իրանը պատրաստ է միջուկային ծրագրի վերաբերյալ Արևմուտքի հետ վերջնական պայմանավորվածությունների հասնել 3 ամսից ՝ հայտնել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին:
«Եթե Արևմուտքն ազնիվ լինի, ապա կարող է Իրանի հետ համաձայնության հասնել 3 ամսում»,- ասել է Լարիջանին: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:
Խոսնակի խոսքով՝ Իրանը լրջորեն է վերաբերվում Արևմուտքի հետ բանակցություններին:
«Արևմտյան պետությունները չպետք է կրկնեն իրենց նախկին սխալները: Նրանք պետք է իմանան, որ գործ ունեն ուժեղ երկրի հետ»,- ասել է Լարիջանին:
Նա հավելել է, որ ժամանակն աշխատում է ընդդեմ Արևմուտքի, մինչդեռ Իրանը շարունակում է զարգացնել իր միջուկային ծրագիրը:










































