Գերմանիան լիովին աջակցում է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի գաղափարին` Եվրոպական էներգետիկ միություն ստեղծելու վերաբերյալ, սակայն անհրաժեշտ է մշակել բոլոր մանրամասները: Այս մասին գրում է ITAR-TASS-ը` վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
«Ես աջակցում եմ համապատասխան առաջարկություններին»,- ասել է նա: Նրա կարծիքով` Եվրոպային անհրաժեշտ է միասնական էներգետիկ ներքին շուկա և միասնական կառույցներ: Մերկելը նշել է, որ խոսքը մասնավոր և պետական էներգամատակարարումն ավելի սերտ կապելու մասին է:







































