Երկրպագուները, ովքեր մտադիր են այցելել Բրազիլիա՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությանը, պետք է տեղեկանք ունենան որոշ հիվանդությունների դեմ արված պատվաստումների մասին: Այս մասին գրում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը:
Միջոցառումը պայմանավորված է աշխարհի մի շարք տարածաշրջաններում, այդ թվում՝ Բրազիլիայում կարմրախտի և կարմրուկի տարածվածությամբ:










































