BUILD 2014 գիտաժողովում, որը տեղի ունեցավ այս ամսվա սկզբին, Microsoft ընկերությունը հաստատեց, որ «Գործարկում» մենյուն կվերադառնա Windows 8 օպերացիոն համակարգ։ Բայց, թե ե՞րբ դա տեղի կունենա, չի ճշտվել։ Ինչպես հայտնում են The Verge բլոգի իրազեկ աղբյուրները, մենյուն ի հայտ կգա օգոստոսին, Update 2-ի՝ «ությակի» երկրորդ խոշոր թարմացման ռելիզով։
«Գործարկման« վրա սեղմելիս կբացվի հիբրիդային մենյուն, որը կազմված է երկու մասից՝ ձախից հավելվածների ցուցակով, ինչպես Windows 7-ը, և աջից՝ «կենդանի սալիկներով»։ Դրանից բացի, գտնվելով դեսքթոփի ռեժիմում, օգտատերերը կարող են բացել Metro հավելվածները «սովորական», ոչ լայնէկրան պատուհաններում։









































