Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտպանել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի նախաձեռնությունը համաեվրոպական էներգետիկ միություն ստեղծելու մասին։
Ֆրանսիայի առաջնորդի ու լեհական կառավարության ղեկավարի համատեղ հայտարարությունում ասվում է, որ նրանք մտադիր են առաջ քաշել էներգետիկ միություն ստեղծելու ծրագիր, որի նպատակն է Եվրոպան դարձնել «ավելի անկախ, ավելի կարգավորված, ավելի միավորված էներգետիկ քաղաքականությամբ»։
Երկու երկրների լիդերները մտադիր են միություն ստեղծելու առաջարկը ներկայացնել ԵՄ հունիսյան գագաթնաժողովի քննարկմանը, տեղեկացնում է RIA Novosti-ին։








































