«Առաջին լրատվական»-ի RealPolitik հաղորդաշարը հյուրընկալել է Ուֆուք Ուրասին` Թուրքիայի Կանաչների և ձախ ապագա կուսակցության հիմնադիր և Իստամբուլի նախկին երեսփոխան, այժմ Ստամբուլի համալսարանի քաղաքագիտության դասախոսին:
Ինձ հետաքրքրում է Ձեր կուսակցության դիրքորոշումը հատկապես այն հայտարարությանը, որ Էրդողանը երեկ արեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Սկզբում այն հնչում էր որպես ներողություն, հետո միջազգային մամուլում սրբագրումներ եղան, և այն դարձավ ցավակցություն 1915 թվականի զոհերի և սպանությունների համար:
-Բոլոր այդ պակասավորություններով հանդերձ, ես կարևոր եմ նկատում Էրդողանի հայտարարությունը, քանի որ առաջին հանրապետության շրջանում առաջին անգամ 1915 թվականի և հայերի վերաբերյալ հայտարարություն արեց։ Ես և իմ կուսակցությունն արդեն ընդունում ենք Հայոց ցեղասպանության փաստը, որի համար էլ մենք այսօր գտնվում ենք Երևանում, և, անշուշտ, որի համար էլ այսօր բարձրացանք Ծիծեռնակաբերդ՝ հայ ազգի ցավը կիսելու:
Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք հաղորդման տեսագրությունում:







































