Երկակի սպանություն գործած Ռոբերտ Գենդրիքսը մահապատժի է ենթարկվել Ֆլորիդա նահանգի Սթարք քաղաքում: Դա տարվա սկզբից ԱՄՆ-ում ի կատար ածված 18-րդ մահապատիժն է, տեղական ԶԼՄ-ներին մեջբերելով՝ հաղորդում ITAR-TASS-ը:
47-ամյա Ռոբերտ Գենդրիքսը 24 տարի առաջ մասնակցել էր զինված թալանի: Նրա հանցակիցը՝ Էլմիր Սքոթը, հետաքննության հետ գործարքի մեջ է մտել և համաձայնել նրա դեմ ցուցմունք տալ: 1990 թ. օգոստոսին մինչև դատը ազատության մեջ թողնված Գենդրիքսը սպանել էր Սքոթին և նրա կնոջը:
Մահապատիժը իրականացվել է մահացու ներարկման միջոցով: Գենդիրիքսը Ֆլորիդա նահանգում այս տարի մահապատժի ենթարկված չորրորդ մարդասպանն է:
Մահապատիժը գործում է ԱՄՆ-ի 50 նահանգներից 32-ում:










































