ԱՄՆ-ում ֆերմերներն անցնում են կովերի կթման ռոբոտացված եղանակի: Ներկայում կովերը իրենք են որոշում՝ երբ է եկել իրենց կթման ու կերակրման ժամանակը և հերթ են կանգնում սարքի մոտ:
Ինչպես հայտնում է The New York Times-ը, հղում կատարելով Ագրարային քոլեջի ներկայացուցչին, Նյու Յորքի ֆերմաներում այդ նպատակով տեղադրվել է 100 ռոբոտ:
Տեղի ֆերմերները բացատրում են, թե ինչու են մեքենաներն ավելի արդյունավետ: «Դժվար է գտնել մարդկանց, որոնք լավ են անում այդ աշխատանքն ու ժամանակին են գալիս»,- թերթը մեջբերում է ֆերմեր Թիմ Կուրտցի խոսքերը:
Մեկ ռոբոտի արժեքը հասնում է 250 հազար դոլարի: Չնայած բարձր գնին՝ խոշոր ընկերությունները արդեն գնում են այդ սարքավորումը:







































