Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 26-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի փոփոխություններին, ըստ որի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերում շարքում ներառվում է հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով տեղի ունեցած դեպքերը:
Հարցը ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ զինված ուժերի գործունեության ընթացքում առկա են եղել դեպքեր, երբ հակառակորդի կողմից զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնասը պատճառվել է այնպիսի պայմաններում, երբ տեղի չեն ունեցել անմիջական մարտական գործողություններ կամ զինծառայողները չեն գտնվել մարտական հերթապահության մեջ կամ չեն կատարել հատուկ առաջադրանք:









































