Ֆրանսիայի Կարլեպոն քաղաքի եկեղեցիներից մեկում շմոլ գազից թունավորվել և հիվանդանոց է տեղափոխվել է 21 մարդ: Այս մասին հայտնում է France Info-ն և Le Soir պարբերականը՝ հղում անելով հրշեջ ծառայության պաշտոնական հաղորդագրությանը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 25-ին` սուրբծննդյան պատարագի ժամանակ: Եկեղեցում շուրջ 200 մարդ է գտնվել: Նրանցից ոմանք պատարագի ընթացքում դժգոհել են ուժեղ գլխացավից: Ժամանել են չորս տասնյակ փրկարարներ, հրշեջներ և ոստիկաններ: Փակ օդային չափումները շմոլ գազի բարձր պարունակություն են ցույց տվել:
Եկեղեցում գտնվող մարդիկ արագ տարհանվել են: Առաջնային բժշկական օգնություն ցուցաբերվել է 72 մարդու, որոնց թվում են եղել տարեցներ և երեխաներ: Մոտակա Կոմպյեն քաղաքի հիվանդանոց տեղափոխված 19 քաղաքացիների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Եվս երկու հոգի ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխվել են Լիլ և Գարշ քաղաքի հիվանդանոցներ: Պարզվում են գազի արտահոսքի պատճառները: Քաղաքապետի որոշմամբ եկեղեցին ժամանակավոր փակ կլինի։