Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Արարատ Միրզոյան․ ամենախոցելին և ամենավտանգավորը

Այս պահի դրությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կառավարող թիմի ամենախոցելի և ամենավտանգավոր գործիչն է։ Թերևս այս հանգամանքով են բացատրվում նրա դեմ ուղղված և արդեն իսկ պարբերական դարձած տեղակատվական հարձակումները։ Բայց, այնուամեյանիվ, տրամաբանական հարց է առաջանում․ ինչպե՞ս կարող է վտանգավորը լինել խոցելի կամ էլ խոցելին՝ վտանգավոր, չէ՞ որ վտանգավորն ինքնին ազդեցության չափորոշիչ է։

Խնդիրը շատ ավելի պարզ է, քան մեզ թվում է։ Պառլամենտի խոսնակը կառավարող թիմի երկրորդ դեմքն է և այս կարգավիճակն էլ նրան միաժամանակ դարձնում է և՛ խոցելի և՛ վտանգավոր։

Ի դեպ սա զուտ ներհայկական դրսևորում չէ, ընդհակառակը գործ ունենք օրինաչափ երևույթի հետ, որը կարող է դրսևորվել յուրաքանչյուր քաղաքական համակարգում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օժտված է որոշակի անձեռնմխելիությամբ, իսկ դա պայմանավորված է հեղափոխական սիրելի առաջնորդի և խորհրդանիշի կարգավիճակով։ Սա յուրօրինակ պաշտպանիչ շերտ է, որը վարչապետին առանձնացնում է մնացյալ քաղաքական համակարգից։ Մյուս քաղաքական գործիչները զրկված են այս արտոնությունից, իսկ սրանից հետևում է, որ նրանք անպաշտպան են և թիրախավորված։ Փաշինյանի քաղաքական սխալները կարող են փոխել միայն նրա վարկանիշը, իսկ մյուսները՝ ցանկացած սխալի հետևանքով կարող են հրաժեշտ տալ ընդհանրապես քաղաքական գոյությանն ու գործունեությանը։ Ասվածի համատեքստում Արարատ Միրզոյանը ամենախոցելին է բոլոր խոցելիների միջից, քանի որ ինչպես նշեցինք նա կառավորղ թիմի երկրորդ ամենաազդեցիկ դեմքն է և այս պահի դրությամբ իշխանության ամենահավանական ժառանգորդը։ Հենց այս երկու հանգամանքներով պայմանավորված տարբեր կողմերից պատերազմ են հայտարարել Միրզոյանին՝ ինչպես ներիշխնական, այնպես էլ ընդդիմադիր շրջանակներից։ Խնդիրը մեկն է․ Նիկոլ Փաշինյանն այլևս վտանգավոր չէ, նա արդեն իսկ քաղաքական գործունեության բարձրակետին է և ավելին՝ խորհրդանիշի անձեռնմխելի կարգավիճակով։ Ինչ-որ մի օր նա հեռանալու է և Միրզոյանի դեմ սանձազերծված պատերազմը վերաբերում է հենց այդ օրվան, քանի որ երկրորդ համարը իշխանության ձգտող բոլոր բևեռների համար դիտարկվում է որպես ամենավտանգավոր մրցակից։

Ասվածից հետևում է, որ տարբեր շրջանակներ, ինչպես հիմա, այնպես էլ ապագայում, ամեն ինչ անելու են խորհրդարանի նախագահին հեղինակազրկելու և անգործունյա դարձնելու համար։ Այս արշավը սկսել է դեռևս մեկ ու կես տարի առաջ և շարունակվելու է դեռ երկար ժամանակ։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում