Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում փակվել է թուրքական արտադրության FLO կոշիկի խանութը՝ քրիստոնեության հանդեպ անարգանքի մեղադրանքով:
Խանութում վաճառվող կոշիկների տակ պատկերված խաչի նշանը նման է հայ առաքելական եկեղեցու ծաղկած խաչին:
Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զիյա Պետրոսի խոսքով, իրենք հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Էրբիլի մարզպետարան, վերջինս էլ որոշել է փակել խանութը: