Գիտնականները ցուցադրել են, թե ինչպես են անկշռության վիճակում գիտափորձեր իրականացնում՝ առանց տիեզերք բարձրանալու։ Տեսանյութը հրապարակվել է Եվրոպական տիեզերական գործակալության կողմից YouTube-յան ալիքում:
Քառասուն մասնագետներ 12 փորձարկում են անցկացնում հատուկ սարքավորված ինքնաթիռում, որը թռչում է պարաբոլիկ ուղեծրի միջով: Օդանավը թռչում է կրկնվող անկյուններով առավելագույն ձգողականությամբ:
Յուրաքանչյուր կրկնվող թռիչք գիտնականներին տալիս է անկշռության մոտ 20 վայրկյան: Մեկ անգամ օդ բարձրանալով՝ մասնագետներին հաջողվում է մոտ 10 րոպե հայտնվել անկշռության վիճակում։