Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Կա՞ համարձակություն դրա համար՝ Ռոբերտ Քոչարյանից բացի, թե՞ շահ չկա

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականը տեղեկություն է հրապարակել, որ քաղաքական բարձր մակարդակում հավանության է արժանացած ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական նոր գործարքը՝ Սու 57 բազմաֆունկցիոնալ նորագույն կործանիչների գնման շուրջ: «Վեդոմոստին» հայտնում է, որ այդպիսով Ադրբեջանը փորձում է յուրօրինակ կերպով արձագանքել Սու 30 ՍՄ չորրորդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների Հայաստանի ձեռք բերման իրողությանը: Կլինի՞ ռուս-ադրբեջանական նոր գործարք և բազմամիլիարդ սպառազինության նոր վաճառք Բաքվին:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանը Ռուսաստանի առաջ դնում է ռազմաքաղաքական հարաբերության նոր նշաձողեր և պատերազմի կանխման համար հստակ պատասխանատվություն: Ռուս-ադրբեջանական գործարքը որևէ կերպ չի կարող համարժեք լինել այդ իրողություններին, թեև ինքնին հասկանալի է, որ խոսքն անշուշտ մեկ-երկու օրում կամ տարում տեղի ունենալիք գործարքի մասին չէ:

«Վեդոմոստիի» տեղեկությունը, սակայն, հետաքրքիր կամ ուշադրության է արժանի մեկ այլ տեսանկյունից, մեկ այլ իրողության ֆոնին: Օրերս Հայաստանում տարածվեց տեղեկություն, թե ինչպես են մի քանի տասնյակ «աստղեր» հայտարարություն տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու կոչով ու հորդորով, այդ թվում՝ Հայաստանի և Արցախի մասին մտահոգությամբ: Իրենց գործն է, իհարկե, և այդ թվում նաև՝ հայտարարությունը ստորագրած մոտ մեկ տասնյակի չափ ռուսաստանցի անվանի հայերի և հայուհիների գործը՝ որևէ բան հայտարարել Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ մեկի ազատության համար կամ որևէ կերպ մտածել Հայաստանի ու Արցախի մասին: Բայց մարգարիտսիմոնյանները, տիգրանքեոսայանները, կանդելակիները, ստասնամինները և այլք արդյոք երբևէ համարձակվե՞լ են կամ կհամարձակվե՞ն Ռուսաստանում տարածել մի հայտարարություն, որով Մոսկվայի իրենց փաստացի վերադասներին կհորդորեն երբեք մահաբեր սպառազինություն չմատակարարել Հայաստանին ու Արցախին պատերազմով սպառնացող Ադրբեջանին: Հայաստանի և Արցախի մասին մտածող նրանցից որևէ մեկը, գոնե ապրիլյան քառօրյայից հետո, ունի՞ համարձակություն անելու որևէ հայտարարություն, որով կշոշափի Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման անթույլատրելիության հարցը:

Փաստը, որ առայժմ չի եղել որևէ նման հայտարարություն կամ կոչ, հորդոր՝ ուղղված պաշտոնական Մոսկվային, վկայում է կամ հուշում, որ չկա այդպիսի համարձակություն: Հայաստանն ու Արցախը նրանց համար իրականում մտահոգության առարկա չեն, այլապես մենք կլինեինք բոլորովին այլ վարքագծի ականատես: Հայաստանն ու Արցախը նրանց համար ընդամենը փոխարկելի միջոց են կամ նրանց համար ավելի հասկանալի ասած՝ разменная монета, որ պետք է կարողանալ օգտագործել ճիշտ պահին ճիշտ տեղում:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում