«GALLUP International association»-ի հարցմանը մասնակցած քաղաքացիների գերակշիռ մասը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի կարծիքի հետ, որ Ամուլսարի շինարարական աշխատանքները պետք է սկսվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «GALLUP International association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը:
Հարցմանը մասնակցել է 1517 անձ, այն անցկացվել է նոյեմբերի 9-ից մինչև դեկտեմբերի 1-ը:









































