Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

2003-2004 թթ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. 136 հազար դրամ պարտքը փակելու համար խաղամոլը Արմավիրում սպանել էր 62-ամյա կնոջը՝ հափշտակելով 7 հազար դրամ

2003 թվականի դեկտեմբերի 14-ին Արմավիր քաղաքի «Սադախլո» կոչվող շուկան մարդաշատ էր: Ամանորի առևտրական եռուզեռը, սակայն, չէր խանգարել, որ մրգավաճառ երկու կանայք խոսքով ընկնեին ու չնկատեին, թե անծանոթ երիտասարդն  ինչպես էր հայտնվել իրենց կողքին և ականջը կախել խոսակցությանը: Կանանցից մեկը ոգևորված պատմում էր, թե որոշել է վաճառել տունն ու մեկնել Ռուսաստան՝ աղջկա մոտ: Կինը ծանոթուհուն ներկայացնում էր, թե վաճառում է նաև գույքը, որոշ բաներ արդեն վաճառել ու ճանապարհի փողը հավաքել է՝ փողի հարցում աղջկան չի անհանգստացնելու:

Երիտասարդը խառնվել էր կանանց խոսակցությանը, հավատացրել, թե ցանկանում է այդ կողմերում տուն գնել և, լսելով տուն վաճառելու մասին խոսակցությունը, չի կարողացել անտարբեր անցնել:

Որոշ ժամանակ անց կինը անծանոթ երիտասարդին տարել էր իր տուն, որ նա գնորդի աչքով նայի տունը՝ միգուցե հենց այդ տո՞ւնը գնի, կինն էլ ժամանակ չկորցնի գնորդ փնտրելու վրա:

Արմավիր քաղաքի հյուսիս-արևելյան թաղամասի բնակիչները մտապահել էին անծանոթ երիտասարդին՝ հենց որպես տան գնորդի՝ կինն էր նրան այդպես ներկայացրել, երբ  թաղամասում  հանդիպել էր հարևաններին:

Կինը մենակ էր ապրում: Երիտասարդին սուրճ էր հյուրասիրել, տունը ցույց էր տվել մանրամասնորեն: Սուրճ սեղանի շուրջ ծավալված խոսակցության ընթացքում կինը երիտասարդին պատմել էր, թե տան գույքի վաճառքից 400-500 դոլար արդեն հավաքել է, տունն էլ մտադիր է վաճառել 800 դոլարով:

Երիտասարդը նույնիսկ չէր սակարկել: Նա խոստացել էր տնեցիների հետ քննարկել տուն գնելու հարցը և վերջնական որոշում կայացնել:

Հաջորդ օրն առավոտյան կինը մրգերով լի պայուսակն առել ու նորից գնացել էր շուկա՝ միրգ վաճառելու: Հետագայում թաղամասի բնակիչները պիտի մտաբերեին, որ նախորդ օրվա երիտասարդը նորից էր հայտնվել թաղամասում, հարցուփորձ էր արել կնոջ մասին, ասել էին՝ շուկայում կլինի…

Դեկտեմբերի 16-ին հարևանները մրգավաճառ կնոջ դուռը փակ էին գտել: Չէին անհանգստացել, մտածել էին՝ Աբովյանում բնակվող աղջկա տուն է գնացել արդեն՝ Նոր տարին դիմավորելու:

2004 թվականի հունվարի 8-ին հարևաններին հանկարծակիի էր բերել կնոջ աբովյանաբնակ դուստրը: Նա մոր տևական լռությունից անհանգստացած՝  եկել էր նրան տեսնելու:

Դստեր մոտ մոր տան բանալին չկար: Դուռը փակ էր: Պատուհանի ապակին ջարդել, տուն էին մտել ու քարացել էին ահավոր տեսարանի առաջ. 1941  թվականին ծնված կինը դաժանաբար սպանված էր: Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ կնոջը սուր կտրող-ծակող գործիքով բազմաթիվ վնասվածքներ էին հասցրել ու զրկել կյանքից:

Տունը տակնուվրա էր արված: Բայց անհետացել էին միայն կնոջ դրամապանակն ու… մրգերով լի պայուսակը…

Արմավիրի մարզի դատախազությունում քրեական գործ էր հարուցվել: Օպերատիվ-հետախուզական աշխատանքների ընթացքում կասկածյալների շարքում առանձնացել էր անծանոթ երիտասարդը՝ տան «գնորդը», ում հարևանները տեսել էին ենթադրյալ սպանությանը նախորդող օրերին:

Օպերատիվ աշխատանքների շրջանակում հսկողություն էր սահմանվել նաև շուկաներում ու տոնավաճառներում:

Դիակի հայտնաբերումից մեկ ամիս անց՝ փետրվարի 9-ին Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հայտնաբերվել էր կասկածելի «գնորդ» երիտասարդը: Բերման էր ենթարկվել: Եվ խոստովանել էր, որ Արմավիրում մի կնոջ է սպանել… Այդ երիտասարդը 1972 թվականին ծնված Տ. Խ.-ն էր:

Նա հայտնել էր, թե 2003 թվականի դեկտեմբերի 15-ին արմավիրցի կնոջը փնտրել էր, հարցուփորձ էր արել թաղամասում, հետո նրան գտել էր շուկայում՝ այնտեղ, որտեղ նախորդ օրը ծանոթացել էին: Երիտասարդը կնոջը փնտրել էր՝  սպանություն կատարելու դիտավորությամբ: Նա տան գնորդ չէր, խաղամոլ էր, պարտքեր էր կուտակել, և պարտատերը պարտքը փակելու վերջնաժամկետ էր  նշանակել՝ դեկտեմբերի 15-ը: Դեկտեմբերի 14-ին Արմավիրի շուկայում ընկերուհու հետ անկեղծ զրուցող կնոջը հանդիպելը երիտասարդը ճակատագրական էր համարել, հաջորդ օրը  դանակ էր վերցրել և ուղևորվել Արմավիր՝ միամիտ կնոջ հոգեպահուստ գումարը հափշտակելու…

Կնոջը երիտասարդն ասել էր, թե ցանկանում է նրա տունը մեկ անգամ էլ նայել՝ վերջնական որոշում կայացնելուց առաջ: Կինը բացսիրտ ու ոչինչ չկասկածելով՝ առևտուրը կիսատ թողել ու երիտասարդի հետ գնացել էր տուն:

«Գնորդին» սուրճ հյուրասիրելով՝ կինը նորից խոսել էր տան գույքի վաճառքից արդեն հավաքած փողի ու առաջիկա ուղևորության  մասին: Իսկ երբ մի պահ շրջվել էր, երիտասարդը հարձակվել էր կնոջ վրա ու դանակի բազմաթիվ հարվածներ էր հասցրել:

Սպանությունից հետո Տ. Խ.-ն տակնուվրա էր արել տունը, բայց ակնկալած գումարն այդպես էլ  չէր գտել: Զոհի դրամապանակում ընդամենը 7 հազար դրամ էր գտել: Հափշտակել էր դրամապանակն ու… մրգերով լի պայուսակը…

Երիտասարդը խաղամոլ էր, 135 հազար դրամ պարտք էր կուտակել: Եվ դեկտեմբերի 15-ին՝ պարտատիրոջ սահմանած վերջնաժամկետում, պարտքը փակելու «հույսով» էր մարդասպան դարձել, բայց  զոհի տանն իրեն հարկավոր գումարը այդպես էլ չէր գտել: Հափշտակած 7 հազար դրամը ծախսել էր Երևան հասնելու և տարբեր շուկաներում գոյատևելու համար: Սպանությունից մոտ երկու ամիս անց նա բերման էր ենթարկվել…

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Տ. Խ.-ին մեղավոր էր ճանաչել շահադիտական դրդումներով սպանության և ավազակային հարձակման համար ու դատապարտել էր 14   տարի ազատազրկման:

Պատիժը կրելու ընթացքում՝ 2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, Տ. Խ.-ն մեկ այլ դատապարտյալի հետ նախնական համաձայնությամբ կալանավայրից փախուստի փորձ էր կատարել: Նրանք «Կոշ» ՔԿՀ բնակելի գոտուց արգելապատի վրայով անցել, մտել էին արտադրական գոտում գտնվող կիսաքանդ շինություն, հետո անցել էին քարաշեն արգելապատն ու հայտնվել էին   հիմնական արգելագոտու տարածքում: Այնտեղ  թաքնվել էին ջրի համար նախատեսված տարայի հետևի մասում, սակայն նկատվել էին պահակախմբի  ու ժամապահի կողմից:

Տ. Խ.-ն բռնվել էր թաքստոցում, իսկ հանցընկերը փախել էր բնակելի գոտի և բռնվել էր այնտեղ…

Այս արարքի համար Տ. Խ.-ն դատապարտվել էր ևս 3 տարի ազատազրկման, դրան գումարվել էր նաև սպանության համար սահմանված պատժի չկրած մասից 9 տարի ազատազրկումը: Տ. Խ.-ն  վերջին հաշվով դատապարտվել էր 11 տարի ազատազրկման: Պատժի կրման սկիզբը այդուհետ հաշվվել  է  2008 թվականի սեպտեմբերի 10-ից:

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում