Ուֆայում վառվել է «ՈւֆաՆեֆթեխիմ» նավթաքիմիական գործարանը: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Հրդեհը սկսվել է արտադրական եռահարկ շենքում, կրակը տարածվել է 1600 քառ. մետր տարածքում:
Տարածաշրջանային ԱԻՆ-ում պնդում են, որ բնակչության համար սպառնալիքներ չկան, տարհանում չի իրականացվել: Կրակի դեմ պայքարում են 75 մարդ և տեխնիկայի 21 միավոր:
Զոհեր և տուժածներ չկան:
В Уфе по повышенному номеру сложности тушат завод нефтехимии pic.twitter.com/aQOa1amIa3
— Пятый канал Новости (@5tv) December 22, 2019