Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Կլինի՞ շրջադարձ Հոկտեմբերի 27-ի գործում

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն օրերս դիմել է Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։

Գործի այս մասը 2000 թվականին էր առանձնացվել, որպեսզի պարզվեր՝ արդյո՞ք կային հանցագործության այլ մասնակիցներ, դրդիչներ ու հնարավոր կազմակերպիչներ: Սակայն Հոկտեմբերի 27-ից առանձնացված այս գործը Գլխավոր դատախազությունը կարճել էր 4 տարի անց՝ 2004 թվականին՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։ Այն ժամանակ գլխավոր դատախազի պաշտոնում Աղվան Հովսեփյանն էր։

Խիստ օրինաչափ է, որ Հոկտեմբերի 27-ից առանձնացված գործը Քոչարյանի նախագահության շրջանում կարճվել է, որովհետև նա հետևողականորեն առաջ էր քաշում ոճրագործների միայնակ գործելու վարկածը՝ նպատակ ունենալով իրենից հեռու վանել հասարակության հիմնավոր կասկածները։ Իհարկե, երկրորդ նախագահի այս վարքագիծն ավելի խորացրեց հանրային կասկածները, որովհետև Քոչարյանն, ըստ էության, վիժեցրեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը՝ անուղղակիոերն հաստատելով, որ ինքն այդ զազրելի հանցագործության հիմնական շահառուներից մեկն է։

Թավշյա հեղափոխության հաղթանակով ամրագրված նոր ստաստուս-քվոն իրավմամբ հեռանկարներ է բացում նաև Հոկտեմբորի 27-ի ոճրագործության բացհայտման համար ու թերևս դրանով է բացատրվում Անահիտ Բախշյանի միանգամայն ազնիվ մղումը։

Մյուս կողմից՝ պետք է համապարփակ գնահատել, թե ի վիճակի՞ է այսօրվա իշխանությունը նախադրյալներ ստեղծել «դարի հացագործության» բացահայտման համար։ Առնավազն երկու լուրջ խոչընդոտներ թերահավատություն են ծնում այս հարցում։

Նախկին համակարգի հետ կապված իրավական գործընթացները, այդ թվում՝ Մարտի 1-ի գործը, հայտնվել են դատավարական փակուղում, որովհետև գործող իշխանությունն աններելիորեն հապաղել է դատական ռեֆորմի իրականացման հարցում․ վեթինգի, անցումային արդարադատության մասին հայտարարությունները մնացին խոսքի մակարդակում՝ այդպես էլ չվերածվելով կոնկրետ քաղաքականության, բարեփոխումների։ Եթե դատական համակարգը չի կարողանում արդյունավետ սպասարկել անգամ Մարտի 1-ի գործը, ապա կանխատեսելի է, թե ինչպիսի ճգնաժամ կառաջանա Հոկտեմբերի 27-ի գործում, մանավանդ այս պարագայում գործ ունենք շատ ավելի բարդ ու բազմաշերտ հանցագործության հետ։

Պակաս կարևոր չէ նաև արտաքին քաղաքական համատեքստը։

Նույնիսկ Մարտի 1-ի գործում, որտեղ ուղղակիորեն չի երևում ռուսական հետքը, Հայաստանի իշխանությունները բախվում են ռուսական հակազդեցության հետ։ Մոսկվան մի քանի հրապարակային հայտարարություն է հնչեցրել՝ անուղղակիորեն աջակցելով Ռոբերտ Քոչարյանին, և դարձել է Մարտի 1-ի գործով առնվազն երեք մեղադրյալների ապահով թաքստոցը։ Հոկտեմբերի 27-ի հարցում Մոսկվայի դիմադրությունը շատ ավելի տեսանելի է լինելու, քանի որ այս ոճրագործությունն ուղղակիորեն նպաստել է Հայաստանում ռուսական վասալության ռեժիմի հաստատմանը։ Մի քիչ դժվար է պատկերացնել, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները Մոսկվայի հետ բաց առճակատման կգնան, մանավանդ, որ հեղափոխության արժեքներն արտաքին քաղաքականության մեջ առհասարակ կապիտալիզացված չեն։

Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ առանց Հոկտեմբերի 27-ի լիարժեք բացահայտման՝ Հայաստանում չի կարող չեղարկվել ռուսական վասալության ռեժիմը, եթե նույնիսկ երկրում հեղափոխություն է տեղի ունեցել։ Սակայն ոճրագործության բացահայտմանը ձեռնամուխ պետք է լինել՝ առնվազն դատական ռեֆորմից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում