«Քարդաշյան ընտանիք» ռեալիթի շոուի մասնակից և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը փողոց է դուրս եկել անկեղծ հանդերձանքով: Աստղի լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը:
Քանյե Ուեսթի 39-ամյա կինը Լոս Անջելեսի գիշերային փողոցներում զբոսնել է Roberto Cavalli-ի շոկոլադի երանգի վինտաժային կոկորդիլոսե կորսետով և մուգ բորդո գույնի կաշվե փայլուն մինի կիսաշրջազգեստով: Հեռուստաաստղը կերպարը լրացրել է շագանակագույն բարձրակրունկ սանդալներով և խաչի տեսքով զանգվածային ոսկե կախազարդով: Պարբերականի համաձայն, նման հանդերձանքով Քարդաշյանն ուղևորվել է Blind Dragon կարաոկե բար, որը գտնվում է Կալիֆոռնիայի Արևմտյան Հոլիվուդում:










































