Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է ՀՀ կառավարության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Ինչպես ասաց ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանը՝ համաձայնագրով նախատեսվում է պետբյուջեին տրամադրել աջակցության վարկ՝ 45,8 մլն եվրո գումարի չափով:
«Եթե դուք ձեր անձնականի համար վարկ վերցնեիք, սենց կվարվեի՞ք. քանի՞ անգամ կձևեիք-կչափեիք, ռիսկերը կգնահատեիք: Ութ անգամ ձեզ հարց տվեցին՝ չպատասխանեցիք. հիմա հստակ հարցնում եմ՝ որքա՞ն է գումարը կազմելու վերջնական տեսքով»,- դիմելով փոխնախարարին՝ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: