Վրացի պատգամավոր Ալեքսանդր Էրկվանիան լքել է իշխող «Վրացական երազանք – Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը: Նրա խոսքով, որոշումը կապված է երկրում վերջին իրադարձությունների հետ: Սակայն պատգաավորը չի պատրաստվում լքել խորհրդարանը: Նա որոշել Է աշխատանքը շարունակել որպես անկախ պատգամավոր:
Էրկվանիան դարձել Է 16-րդ պատգամավորը, որը տարեսկզբից հեռացել Է խորհրդարանական մեծամասնություն կազմող կուսակցությունից: Նոյեմբերից նրանցից շատերը հեռացել են 2020 թվականից խորհրդարանական ընտրությունների խառը համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական ուղղումների ձախողումից հետո:








































