Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Խալխի կեղտոտածի վրա գնում եմ, ջուր եմ լցնում. Կանվոլնիի բնակիչներն ահազանգում են (տեսանյութ)

Նժդեհ փողոցի 56ա-ում՝ նախկին նուրբ-բրդյա գործվածքների կոմբինատի (նախկին Կանվոլնի գործարան) հանրակացարանի շենքում բնակիչներն ապրում են հակահիգիենիկ, վթարային, անմխիթար պայմաններում՝ յուրաքանչյուրը 16 քառակուսի մետրի վրա փոքր և անմխիթար սենյակներում: Օգտվում են ընդհանուր զուգարաններից և բաղնիքներից: Ութ հարկանի շենքի ամեն հարկում տեղադրված են կանանց և տղամարդկանց համար զուգարաններ: Դեռ շենք չմտած՝ զուգարանի հոտը դիպչում է քթիդ՝ առաջացնելով սրտխառնոց և գլխապտույտ: Մաքրության և հիգիենայի մասին կարելի է լռել, կադրերն ավելի խոսուն են:

Շենքն արդեն 41 տարեկան է: 1972 թվականից այն շահագործման է հանձնվել: Կառուցվել է գործարանի աշխատակիցների համար կոնստրուկտիվ սխալներով: Դեռ այն ժամանակ շենքը հանձնել են շահագործման՝ քսան տարի պայմանով, որից հետո արդեն աշխատակիցները հերթագրված էին, և պետք է մեկ տարվա ընթացքում Դավիթաշենում իրենց համար կառուցվող շենքում բնակարան ստանային, մինչդեռ սկսվեց շարժումը, աշխատակիցները հազիվ կարողացան 16 քառ. մետրը սեփականաշնորհել:

«Դավիթաշենում էր կառուցվում շենքը, բոլորս արդեն գիտեինք՝ մեր բնակարանները որ հարկում էին լինելու, առաջին հարկը կար, շարժումը սկսվեց, և մի ակնթարթում շենքը, տարածքը վերացավ, միակ հնարավորությունն այն էր, որ սա սեփականաշնոհեինք, եթե ոչ, այստեղից էլ կվտարեն»,-պատմեց շենքի խնդիրներով պատկան մարմիններին բազմաթիվ նամակներ հասցեագրած, 30 տարի գործարանի աշխատակցուհի Ջուլիկ Օհանյանը, ով պատմեց, որ հանրակացարանում ամեն սենյակում Խորհրդային միության տարիներին երկու տեղանոց մահճակալներ են եղել գործարանի աշխատակիցների գիշերելու համար:

Վերջին դիմումը 2013-ին են ուղարկել քաղաքապետարան, քաղաքապետարանը գրել էր «Լիլիթ» համայնատիրությանը, որ իրականացնի շենքի հիմքերի հետազոտում, մինչդեռ համայնատիրությունից ստացել են պատասխան, որ հնարավոր չէ իրականացնել, քանի որ բնակիչները պատքեր ունեն, ժամանակին չեն կատարում սպասարկման վճարումներ:

Ավելին, նախկին թաղապետից ստացել են գրություն, որ շենքը շատ բարվոք վիճակում է, համապատասխանում է բոլոր չափանիշներին:

«Եթե այդպիսի չափանիշները մարդկային են, թող իրենք գան այստեղ մեկ ամիս ապրեն: Երկրաշարժի դեպքում այստեղ հազար բնակչի զոհ կունենանք: 100-ից ավելի երեխա կա, նոր աճող ընտանիքներ են, որոնք ապրում են 16 քառ վրա, այդ սենյակը և՛ զուգարան է, և՛ ճաշարան, և՛ հյուրասենակ… այդ բոլորը 16 քառ. վրա»,- ասաց նա՝ շարունակելով, որ այս բոլորը համաճարակի բուն է, և որ մարդն ապրում, մնում է այստեղ, մահանում՝ չհասկանալով՝ ինչ է նշանակում մարդավայել կյանք:

«Խալխի կեղտի վրա գնում եմ, ջուր եմ լցնում, որ կարողանամ ինձ մարդ զգալ, ձմեռը սառեց ամեն բան, լցվեց միջանցք. լոմերով ջարդում էին կեղտերը»,- պատմեց շենքի բնակիչներից Լիդա տատիկը, ապա հավելեց՝ խոլերայի բուն է:

Նա պատմեց, որ շատ վատ տարածքում են ապրում, մի կողմից գարշահոտությունը, որ չես կարողանում ոչ դրսում տաղավարին նստես, ոչ էլ միջանցքում:

Բնակիչները վստահ են, որ եթե շենքի հիմքերը ստուգեն, իրենց կտարհանեն, քանի որ շենքը չորրորդ կամ հինգերորդ կարգի վթարային է:

Բնակիչներից Նարինե Հակոբյանն էլ իր սենյակը ցույց տվեց, որտեղ առաստաղը քանդվել էր: Ինքը քնում է հենց ճաքի տակ, և ամեն օր վախով սպասում, որ առաստաղն ուր որ է փուլ կգա:

Ի դեպ, մի քանի տարի առաջ երեխաներից մեկը կռացել է տիկնիկը վերցնելու և հինգերորդ հարկից ցած է ընկել, մահացել, քանի որ շենքը չի ունեցել ճաղավանդակներ: Հիմա բնակիչներն իրենց միջոցով են սարքել երեխաների անվտանգության ապահովման համար:

Սա կյանք չի, որ ապրում ենք… ասում են բնակիչները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում