Ազգային ժողովում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Եվրամիության Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի տարածած հայտարարությանը, որը կոչ էր արել Հայաստանի իշխանությանը` շուտափույթ կազմավորել լեգիտիմ Սահմանադրական դատարան:
«Մեր ծրագրերը մնում են նույնը, որևէ բան մեր ծրագրերում այդ հայտարարությունից հետո չի փոխվում: Իրենք բազմիցս կոչ են արել արագ լուծել ՍԴ ճգնաժամը, և այս հայտարարությունն էլ մենք ընդունել ենք որպես ի գիտություն»: