Հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիի OWN ալիքով ցուցադրվող ռեալիթի շոուի վերջին թողարկման մեջ դերասանուհի Լինդսի Լոհանը անկեղծացել է: 27-ամյա աստղը պատմել է, թե ինչպես է նկարահանումների ժամանակ կորցրել դստերը, հայտնում է spletnik.ru-ն:
«Ոչ ոք չգիտի, սակայն ես վիժեցի ու դրա պատճառով 2 շաբաթով ընդհատեցի նկարահանումները: Դա շատ երկար պատմություն է:
Մարդիկ ասում էին, որ ես խափանում էի նկարահանումները, սակայն ես նույնիսկ շարժվել չէի կարողանում, այնքան վատ էի: Բարոյապես դա շատ ծանր է»,- ասել է Լոհանը:
Դերասանուհին նախընտրել է չասել, թե ով է եղել երեխայի հայրը:













































